Տյառնընդառաջ ծեսը

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

Տյառնընդառաջը մեր կրթահամարիլում շատ լավ է անցնում։ Այս գեղեցիկ ծեսին մենք թխտի վրա գրում ենք վատ բաները և կախում ենք մեր պատրաստած չիկ-չիկի ծառի վրա, հետո իջնում ենք դուրս և կրակ ենք վառում։ Կրակի շուրջ հագնում ենք մեր պատրաստած դիմակները, պարում ենք ազգական պարեր, թռնում ենք կրակի վրայով և վայելում ենք մեր համով քաղցրավենիքներն ու ադիբուդիները։ էստեղ ամենից հետաքրքիրը, երբ կրակի մեջ ենք գցում մեր կողմից գրված չիկ-չիկները։

Из учебника стр. 44 — 45

Прочитай стихотворение.

Поутру вчера дождь
В стёкла окон стучал,
Над землёю туман
Облаками вставал.
В полдень дождь перестал,
И, что белый пушок,
На осеннюю грязь
Начал падать снежок.
Ночь прошла. Рассвело.
Нет нигде облачка.
Воздух лёгок и чист,
И замёрзла река.
На дворах и домах
Снег лежит полотном
И от солнца блестит
Разноцветным огнём.

Ответь на вопросы.
О каких временах года говорится в этом стихотворении?
Стихотворение было о зиме
По каким признакам ты об этом догадался?
в стихотворении было сказано ”И замёрзла река. На дворах и домах. Снег лежит полотном, И от солнца блестит. Разноцветным огнём. и вот почему я догадался, о чем речь
Какое время года тебе нравится больше?
Я больше люблю лето, потому что лето – мой день рождения и лето делает для меня все более красочным и интересным.
Какие деревья растут в твоём дворе?
К сожалению, в моей дворе нет ни деревьев, ни цветов.
В какое время года, по-твоему, деревья самые нарядные?
Я думаю весной, потому что весной все расцветает, все выглядит очень красиво
Время года — часть года, когда природа меняется. Всего их четыре: зима, весна, лето, осень.

Թումանյան պապիկի մասին.

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[5]։ թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում , այնուհետև սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում]։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ Սովորել է նաև  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում։ Թումանյանն աշխատակցել  է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ ԴեմիրճյանըԼևոն ՇանթըՂազարոս ԱղայանըԱվետիք ԻսահակյանըՆիկոլ Աղբալյանը և ուրիշներ։

Հովհաննես Թումանյանի հայրը` Տեր-Թադևոսը շատ կարևոր դեր է ունեցել որդու կյանքում: Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․

Continue reading »

Մանուկն ու ջուրը

Հովհաննես Թումանյան

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։

Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

– Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
– Ես էն սարեն կուգամ մթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։

– Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
– Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

– Դու ո՞ր այգին կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
– Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտի՛ր հետևյալ բառերի

Ա. հոմանիշները

մանուկ – փոքրիկ

 դալար – մատղաշ, թարմ,                           

 ուրախ-  զվարթ

Բ.  հականիշները

 ժիր – ծույլ

 պաղ – տաք

 մութ- լույս

  • Որտեղի՞ց է հոսում առվակը:  Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:

– Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

  • Նկարի՛ր քո պատկերացրած առվակը:

Անխելք մարդը

Հովհաննես Թումանյան

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.

– Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,- հարցրեց գայլը։

– Գնում եմ աստծու մոտ,- պատասխանեց աղքատը,- դարդ ունեմ ասելու։

– Դե որ գնաս աստծու մոտ,- պատասխանեց գայլը,- ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

– Լա՛վ,- ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

– Ո՞ւր ես գնում, ախպեր,- հարցրեց աղջիկը։

– Գնում եմ աստծու մոտ։

– Երբ որ աստծուն տեսնես,- աղաչեց սիրուն աղջիկը,- ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

– Կասեմ.- խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

– Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,- հարցրեց չոր ծառը։ – Գնում եմ աստծու մոտ։

– Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,- խնդրեց չոր ծառը,- աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

– Բարի օր,- ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

– Բարով եկար,- պատասխանեց աստված,- ի՞նչ ես ուզում։

– Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

– Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,- ասաց աստված։

– Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,- ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

– Ինձ համար ի՞նչ ասաց աստված,- հարցրեց չոր ծառը։

– Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,- պատմեց մարդը։

– Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

– Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,- պատասխանեց աղքատը,- աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,- ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

– Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

– Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

– Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

– Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,- ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

– Հը՛, աստված ի՞նչ ասաց։

– Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

– Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,- հարցրեց սոված գայլը։

– Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

– Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,- ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր.

Ապսպրել – խնդրել  հանձնարարություն
թախանձել – աղաչել

  • Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով: 

Անխելք մարդ, Աստված, աղջիկ, գայլ, ծառ,

  • Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին:

Գայլը – սոված խելացի և խորոմանկ, ծառը- մերկ նուրբ և բարի,

աղջիկը – գեղեցիկ հարուստ․

  • Քեզ ո՞ր հերոսն ամենից շատ դուր եկավ: Ինչո՞ւ:

Աստված․ որովհետև նա շատ բարի է։

  • Ո՞րն է հեքիաթի ամենաանխելք նախադասությունը:Նշի՛ր:

– Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,- պատասխանեց աղքատը,- Աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ։

  • Հեքիաթի հերոսներին հարցեր տուր և փորձի՛ր հերոսների անունից պատասխանել ընկերներիդ տված հարցերին։

-Ծառ, ինչու՞  Անխելք մարդուն չպնդեցիր ևս մեկ անգամ, որ քո տակի ոսկինհանի։

Որովհտև այսպիսի լավ առաջարկ միայն կարող էր մերժել անխելք մարդը, դրա համար էլ անիմաստ կլիներ երկրորդ անգամ պնդել։

https://nkarapetyan.edublogs.org/2022/02/02/%d5%a1%d5%b6%d5%ad%d5%a5%d5%ac%d6%84-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%a8/

Անխելք մարդը

  1. Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր: Պատումը ներկայացրո՛ւ բլոգումդ:

 Մի օր պատահաբար հանդիպեցի մի մարդու ով իր ասելով գնում էր Աստծո մոտ բախտ որոնելու։ Նրան խնդրեցի, երբ որ հանդիպի Աստծուն իմ կողմից էլ հարցնի, թե ե՞րբ եմ կուշտ փորով հաց  ուտելու։ Նա խոստացավ և գնաց։ Վերադարձին նորից հանդիպեցի և մարդը պատմեց իր գլխով անցածը։ Պատմեց, որ հանդիպ էլ է մի գեղեցիկ աղջկա, ով եղել է անբախտ, բայց հարուստ և նա էլ խնդրել էր մարդուն, որ Աստծուն հանդիպելիս հարցնի թե ինչպես անի, որ բախտավոր լինի։ Դրանից հետո նա հանդիպել Էր մի չորացած ծառի, որը խնդրել Էր մարդուն՝ Աստծուն հարցնի, թե ի՞նչ անի, որ կանաչի։

Երբ մարդը հանդիպել էր Աստծուն և հայտնել էր մեր երեքիս խնդրանքները, Աստծված ասել էր, որ չորոցած ծառի արմատների տակ ոսկի կա պահված, որը խանգարում էր նրան կանաչելուն։  Գեղեցիկ աղջկան պակասում է հավատարիմ ընկերը, իսկ ինձ ել  խորուրդ էր տվել, որ մի անխելք մարդ գտնեմ և ուտեմ։ Պատմեց նաև, թե վերադարձի ճանապարհին ինչպես է մերժել չոր ծառի արած խելացի առաջարկը, որը առաջարկել էր մարդուն հանել  արմատների տակ թաղված ոսկին, որն էլ կհարստացներ մարդուն  և թույլ կտար կանաչել ծառին։ Պատմեց նաև, թե ինչպես է հիմարաբար մերժել գեղեցիկ աղջկա առաջարկը, որպեսզի մնա իր մոտ և դառնա իր հավատարիմ ամուսինը և ապրեն ուրախ, հարուստ ու բախտավոր։

 Լսելով այս պատմությունը, հասկացա, որ այդ մարդը շատ հիմար է և կատարեցի Աստծո տված խորհուրդը ու կերա նրան։

  1. Լուծի՛ր ռեբուսները:
 34 0
+2 84
 624
 95 6
 2 84
 672
 10 1
+ 1 19
 22 0
 84 6
452
 394
  • Լրացրու՛  շարքում  պակասող թվերը։
10002000300040005000600070008000900010.000
10.000900080007000600050004000300020001000
  • Լրացրո՛ւ պակասող թիվը։

450 + 270 + 130 +100 +50 = 1000

510 + 250 + 150  +90 = 1000

120 + 670 +  180 +30 = 1000

240+180 + 160 +420 = 1000

4. Լրացրո՛ւ  փետրվար  ամսվա օրացույցը։

երկուշաբթիերեքշաբթիչորեքշաբթիհինգշաբթիուրբաթշաբաթկիրակի
 123456
78910111213
14151617181920
21222324252627

28

Ամսի քանի՞սն էր

Այսօր ամսի քանի՞սն է։1
Քանի՞ շաբաթ օր ունի փետրվարը4
Քանի՞ երկուշաբթի օր ունի փետրվարը4
Քանի՞ հանգստյան օր ունի փետրվարը։4
Ամսի քանի՞սն էր երեք օր առաջ։29
Ամսի քանի՞սն էր 1 շաբաթ առաջ։25
Ամսի քանի՞սն էր 2 շաբաթ առաջ։18
Ամսի քանի՞սն էր մեկ ամիս առաջ։4

Ամսի քանի՞սը կլինի

Երեք օր հետո4
Յոթ օր հետո8
Մեկ շաբաթ հետո8
Երկու շաբաթ հետո15
15 օր հետո16
Մեկ ամիս հետո1

Շաբաթվա ի՞նչ օր էր

Երեկերկուշաբթի
Չորս օր առաջուրբաթ
Մեկ շաբաթ առաջերկուշաբթի
10 օր առաջուրբաթ

Շաբաթվա ի՞նչ օր կլինի

Վաղըչորեքշաբթի
Երեք օր հետոշաբաթ
Յոթ օր հետոչորեքշաբթի
Մեկ ամիս հետոերեքշաբթի

Ինչպիսի՞ եղանակ է այսօր

արևոտամպամածանձևայինքամոտ
+   

5.Գտի՛ր պակասող պատկերը:

Պատ․՝ B

pic_1136072078_12

6.Խնդիրը` հունվարյան ֆլեշմոբից

6. Զամբյուղում խնձորների քանակը 10-ից քիչ էր: Երբ Գուրգենը կերավ խնձորներից մեկը, Անին մնացած խնձորներն առանց կտրատելու, հավասարապես դասավորեց երկու ափսեներում: Հետո եկավ Գայանեն և խնձորներն առանց կտրատելու, հավասարապես վերադասավորեց երեք ափսեներում: Սկզբում քանի՞ խնձոր կար զամբյուղում:

Պատ․՝ 7 խնձոր