16.03.22թ.

Հիշողություն

Ղազարոս Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում: 

Մեկ անգամ էր նա բույն շինել 
Եվ շատ անգամ կարկատել, 
Բայց այս անգամ վերադարձին 
Բույնն ավերակ էր գտել: 

Այժմ նորից բույն էր շինում, 
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում: 

Նա հիշում էր անցած տարին 
Իր սնուցած ձագերին, 
Որոնց ճամփին հափշտակեց 
Արյունարբու թշնամին: 

Բայց նա կրկին բույն էր շինում, 
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Բույն էր շինում։

  • Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

Աշխատասեր, համառ, բարի։

  • Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

<<Նպատակասլացը>>

Այժմ նորից բույն էր շինում, 
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում

  • Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
  • Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ)  բառեր գրի՛ր:

Օրինակ՝ կպցնել-ամրացնել

                Շինել –կառուցել

               Ավերակ – քանդված

               Սնուցած – կերակրած

              Հափշտակած -գողացած

             Կրկին – նորից

       6.

Ի՞նչԻ՞նչ էր անում
բույնԲույն էր շինում
շյուղԵրգում էր
երգԿպցնում էր
 Հիշում էր
  
  • Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:

 ԵՐԳՈՂ ԾԻԾԵՌՆԱԿԸ

Կար- չկար մի (սիրուն) ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում (երգել): Մի անգամ նա որոշեց (բույն շինել) և բոլոր ծառերից հավաքեց ամենից սիրուն ճյուղերը։ Նա շատ խնամքով և ճյուղերի գույների հերթականությամբ դասավորեց իր բույնը, հետո բերեց ծաղկի թերթեր և զարդարեց այն և իր բույնը դարձրեց աշխարհի ամենասիրուն և տաքուկ բույնը։ Նա առավոտից երեկո իր ծաղկազարդ բնում երգեր էր հյուսում։ Բակի երեխաներն այդ բնի վրա գրեցին՝ ԵՐԳՈՂ ԾԻԾԵՌՆԱԿԸ և ամեն օր նրան օգտակար հացահատիկներ էին բերում, որ ծիծեռնակը ոչ մի տեղ չգնար կեր որոնելու, այլ մնար ու միայն երգեր իրենց համար։