Time

second – վայրկյան

minute – րոպե

hour – ժամ

time – ժամանակ

It is one oclock.

clock – պատի ժամացույց

watch – ձեռքի ժամացույց

past – անց

to – պակաս

half – կես

noon/midday – ցերեկվա 12:00

midnight – կեսգիշեր

quarter – քառորդ (15 րոպե)

a. m – կեսգիշերից կեսօր

p. m – կեսօրից կեսգիշեր

Հայր Բոնամիի հեքիաթը

                                                Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը.            Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

– Հասկացա՜,- բացականչում է նրանցից մեկը: – Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

Continue reading »

Իմ մայրիկը սիրում է…

                                    

Իմ մայրիկի անունը Անի է։ Անին նորահայտ անուն է։ Հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից։ Այժմ գործածական է իբրև իգական անձնանուն և տարածված է։ Անի անունը նմանացնում եմ եկեղեցուն։ Ես նման եմ մայրիկիս։ իմ մայիկն շատ հոգատար է բարի

Երկրի օրը

Ապրիլի 22-ը Երկրի օրն է: Այսօր մեր դասարանով զբաղվեցինք միջավայրի խնամքի աշխատանքներով

և մեր դպրոցի սիրուն ու մեծ այգում տնկեցինք ու ջրեցինք ծառեր և ծաղիկներ: Վանիկ պապիկը մեզ, ոգնեց , որ տնկենք ծառերը և ծաղիկները:

Երկրի օրը շատ լավ անցավ;

Տարօրինակ հարցեր

Տարօրինակ հարցեր

Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
– Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
– Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
– Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
– Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
– Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Թոթվում-ուսեր շարժել, զանազան-տարբեր, խրճիթ-Հողածածկ կտուրով գյուղական հսարակ փոքրիկ տուն, Հյուղ:

  • Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Որովհետև գուլպաները  թարս էր հագնում:

  • Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

Երբ ընկերներս ինձ չեն լսում, բայց պարզվում է, որ ես ճիշտ եմ:

  • Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

         Որ ավելի օգտակար լինեն

բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

        Ձուկը պոչ ունի, որ կարողանա լողալ:

գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

       Բեղերը կատու ունեն, որովհետև առանց կատվի շատ տգեղ կլինի:

դ. – Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում:

      Որովհետև ամպերը ձեռքեր չունեն:

ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

       Որովհետև առանձ դեմքի տգեղ կլինի:

  • Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:   

Աստիճանաբար – աստիճան, ուսումնասիրել – ուսում-սիրել,  հայտնագործություն – հայտնի – գործունեություն – գործ – գործունյա, հարցասիրություն –հարց – հաց -հյուրասիրություն, հուսահատվել – հուսահատ – հատվել – ավել –հալվել – հասու.

  • Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:

Զանազան, երկար, թարսերես, ճիշտ

  • Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր: Օրինակ՝ կատու – սև կատու

Դարակ – տարողունակ դարակ

Սեղան – փոքր սեղան

Կատու – մլավան կատու

Ձուկ – կարմիր ձուկ

Պոչ – երկար պոչ

Բեղեր – սուր բեղեր

Ստվեր – սև ստվեր

Գուլպա – տաք գուլպա

Հարց – հետաքրիր հարց

Իմ մասին

Ես Նատալի Կարապետյանն եմ ,ծնվել եմ 2013թ. Հունիսի 19-ին: Ապրում եմ քաղաք Երևանում,   սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Արևմտյան դպրոցի  3.2 դասարանում:

Չեմ սիրում ձանձրանալ; Երբ  ձանձրանում եմ , սիրում եմ իջնել բակ կամ խաղալ կենդանիների հետ: Երբ դառնամ չափահաս, կդառնամ ծրագրավորողուհի ,հաշվապահ կամ  դիզայներ: Շատ եմ սիրում գիրք կարդալ , սիրում եմ ,  որովհետև ավելի շատ տեղեկություն եմ իմանում : Մրգերից և բանջարեղենից սիրում եմ խնձոր, գազար, ձմերուկ, ելակ ,վարունգ և լոլիկ: Կենդանիներ շատ եմ սիրում, բայց ամենաշատը սիրում եմ սկյուռիկ և շուն: Սիրում եմ նկարել ;Նկարչության չեմ գնացել, սովորել եմ, ինքնուրույն  նկարել:  

Իմ սիրելի գրողներից են Թումանյան պապիկը ,Ջաննի Ռոդարին, Աղայան պապիկը, Սամվել Կոսյանը…

Ես իմ բլոգը վարել շատ եմ սիրում , բայց իմ բլոգում քիչ նյութեր կան, որովհետև իմ բլոգն ուշ է բացվել և իմ համակարգիչը պարբերաբար փչանում է:

Զատիկը իմ ընտանիքում

Զատիկի օրն իմ ընտանիքով գնացինք եկեղեցի՝ պատարագի, այնտեղ աղոթքներ ասացինք և մոմ վառեցինք; Երբ պատարագը վերջացավ , մենք գնացինք քահանայի տուն, մեզ միացավ նաև մի տեղի Սրբազանը; Այնտեղ ձվակռիվ խաղացինք, իսկ հաջորդ օրը մեր բոլոր ընտանիքով տատիկ պապիկի և հորաքույրներիս հետ գնացինք մյուս տատիկիս տուն ; Տատիկս մեծ հողամաս ունի, ես և իմ մեծ քույրիկը տնկեցինք խնձորի կորիզ, խաղացինք ձվակռիվ, ձու պտտոցի. կերանք զատկական փլավը: Հայրիկս համեղ ձուկ եփեց, իսկ մորեղբայրս էլ համեղ ձկան խորով պատրաստեց:

Մեր օրը շատ ուրախ անցավ.