Նախնադարյան մարդը Հայկական լեռնաշխարհում

Երկրագնդի վրա մարդու նախնիներն առաջացել են 2,3-5
միլիոն տարի առաջ։ Դրանց անվանում ենք նախամարդ։ Նախամարդիք երկրի վրա ապրել են տաք կլիմա և նպաստավոր պայմաններ ունեցող տարածքներում, որը նպաստել է նրանց գոյատևմանը և բազմացմանը։ Նախամարդն իր արտաքինով նման էր կապկի։ Նրա դեմքը
կոպիտ էր, քիթը տափակ, ծնոտը խոշոր։ Նա քայլում էր երերուն քայլվածքով։ Ձեռքերը ոտքերից երկար էին, որոնք կախվում էին ծնկներից ցած։ Նախամարդիկ իրար հետ «խոսում» էին ձեռքերի և դեմքի շարժումներով կամ արտահայտած ձայնային ճիչերով։ Նախամարդիկ բազմանալով՝ կամաց-կամաց տարածվում են աշխարհով
մեկ, այդ թվում նաև՝ Հայկական լեռնաշխարհում, շուրջ մեկ միլիոն տարի առաջ։ Դրա համար մեր երկիրը համարվում է մարդու բնակության բնօրրաններից մեկը։
Նախամարդը չունենալով ոչ մի աշխատանքային գործիք՝ բնության դեմ պայքարում օգտագործում էր սովորական քարը, փայտը կամ մեկ այլ առարկա՝ իր գոյությունը պահպանելու համար։ Փաստորեն նախամարդը վարում էր վայրի կենդանիների նման ապրելակերպ։
Կարիքը ստիպում էր նրանց աստիճանաբար անցնել աշխատանքային գործիքներ պատրաստելուն։ Այդ ընթացքում կատարելագործվում է նրա քայլվածքը։ Ձեռքի թաթը հարմարվում է ավելի նուրբ աշխատանք կատարելուն։ Զարգանում է խոսելու ընդունակությունը՝ իրար հետ շփվելու և հաղորդակցվելու համար։ Այդ ամենի արդյունքում զարգանում է գանգի կառուցվածքը, մեծանում՝ ուղեղը։ Նախամարդը ձեռք է
բերերում մտածելու կարողություն։                                                        Նախամարդիկ ապրում էին փոքր խմբերով՝ մարդկային հոտերով։ Խմբի բոլոր անդամները
զբաղվում էին հավաքչությամբ և որսորդությամբ։ Նրանք ուտում էին պտուղներ, ուտելի բույսեր, արմտիք, թռչունների ձվեր, մանր կենդանիներ ու սողուններ։ Իսկ որսորդությունը նրանք
կատարում էին խմբերով՝ հանդես բերելով թե՛ հնարամտություն, և թե՛ ճարպկություն։ Օգտվում
էին պարզագույն թակարդներից։ Սովորաբար որսում էին մանր կենդանիներ, իսկ խոշոր
կենդանիներից՝ միայն հիվանդներին ու զառամյալներին, որոնք ետ էին մնում իրենց հոտերից։
Աշխատանքի հնագույն գործիքները։ Նախամարդը վերափոխվեց մարդու այն պահից, երբ
սկսեց քարից, փայտից և ոսկրից աշխատանքային գործիքներ պատրաստել։ Սկզբում նա
օգտագործում էր ձեռքի տակ ընկած պատահական առարկաները, բայց դա անարդյունավետ
էին։ Պահանջն ստիպեց նրանց պատրաստել գործիքներ, որը և նպաստեց մարդու զարգացմանը։
Մարդը քարին որոշակի տեսք և ձև էր տալիս՝ վերածելով այն աշխատանքային գործիքի։ Քարե
գործիքները սկզբում կիսամշակ էին և քիչ էին տարբերվում բնական քարից։ Բայց մարդը
զարգանալով՝ կատարելագործեց քարի մշակումը։ Աշխատանքային գործիքների
կատարելագործումը նպաստում էր սննդի հայթայթմանը։
նկ. Նախնադարյան մարդու գործիքներ 10 Կրակի հայտնագործումը։ Մարդը սկզբում օգտվում էր բնական կրակից, որը կարող էր
առաջանալ կայծակից, հրաբուխներից կամ հրդեհներից։ Հետագայում մարդն կրակ սկսեց ստանալ արհեստական եղանակով։
Ամենայն հավանականությամբ մարդը կրակ ստացավ փայտը փայտին շփելու միջոցով։
Հայտնագործելով կրակը՝ մարդը կարողացավ ոչ միայն պաշտպանվել վայրի գազաններից,
տաքանալ ցրտից, այլև խորովեց կենդանու միսը։ Արդյունքում ունեցավ ավել համեղ և հեշտ
մարսվող կերակուր։ Կրակը հնարավորություն տվեց, որ մարդը բնակություն հաստատի երկրագնդի համեմատաբար ցուրտ կլիմա ունեցող տարածքներում։ Միևնույն տեղում մարդը ստիպված էր երկար բնակվել, որովհետև կրակը տեղից տեղ փոխադրելը բավականին դժվար էր։
Նախնադարյան հասարակության դարաշրջանը գիտնականները բաժանում են մի քանի շրջանների՝ հիմք ընդունելով թե հնագույն մարդկանց աշխատանքային գործիքների հիմնական տեսակները ինչ հումքից էին պատրաստվում։

One thought on “Նախնադարյան մարդը Հայկական լեռնաշխարհում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *