Ինքնաստուգում․ նոյեմբեր

Կազմել բարդ բառեր:

տերև աչք
իջևան ծածկել
արև տուն
սև վառել
տերևածածկ, իջևանատուն, արևավառ, սևաչյա

Գրի՛ր մեկ բառով Գրի’ր հատկանիշ ցույց տվող բառեր:

Պարգև տալ-պարգևել Թև-երկար,ուժեղ
բարև տալ-բարևել տերև-աշնանային,կարմիր
օթևան տալ-օթևանել արև-ջերմ,լուսավոր
սև դառնալ-սևանալ կեղև-կոշտ, փափուկ

Ի՞նչ են խորհրդանշում այս կենդանիները:

Աղավնի-խաղաղություն
Աղվես-խորամանկություն
Նապաստակ-վախկոտություն
Առյուծ-հզորություն
Շուն-հավատարմություն
Էշ-համառություն

Ստացիր երկվանկ բառեր:

Բառերի ընդգծված վանկերն օգտագործելովմեկական երկվանկ և եռավանկ բա’ռ կազմիր: Օր. զարթոնք – զարմիկ (2 վանկ), զարմուհի (3 վանկ)

Եղյամ-եղնիկ, եղջերու
երիտասարդ-երիտ, երիցուկ
ընկեր-ընկույզ, ընտանի
բազմափորձ- բազում, բազմաթիվ
երջանկություն-երջանիկ
արծաթազօծ-արծաթ,արծաթափայլ

Տրված բառերը համապատասխանեցրո’ւ նախադասությունների մտքին:

  1. Անմշակ (բուրդ) բրդից_հյուսված հագուստը շատ կոպիտ է: 2. (Ցուրտ) ցրտից ատամներս իրար էին զարկվում: 3. Ասում են` (նուռ) նռան__ հյութը շատ առողջարար է: 4. (Ձուկ) Ձկան__ փորից ահագին խավիար հանեցին: Հոգնակի թվով ներկայացված բառերը դարձրո՛ւ եզակի, իսկ եզակի թվով ներկայացածները՝ հոգնակի։

թիվ
Վագր- վագրեր
մուկ-մկներ
սանր-սանրեր
հարս-հարսներ
դուռ-դռներ
ձուկ-ձկներ
արկղեր-արկղ
ճանապարհներ-ճանապարհ
աստղ-աստղեր
քարեր-քար
վառարան-վառարաններ
թվեր-թիվ
սեղաններ-սեղան
ջրեր-ջուր
կին-կանայք
մատ-մատներ
մարդ-մարդիկ
ժամ-ժամեր
տղամարդ-տղամարդիկ
պահարան-պահարաններ
լրագիր-լրագիրներ
տուն-տներ

Ինչը կփոխեի իմ դպրոցում


Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Շատ բան չէի ցանկանա փոխել իմ դպրոցում, որովհետև ամեն ինչ ինձ այնտեղ դուր է գալիս և ես ուրախ եմ, որ սովորում եմ այդ դպրոցում: Միայն ես ցանկանում եմ, որ լողը և հեծանվավարությունը վերականգնվի և ես շատ ուրախ կլինեմ:

Արևը

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավելի նոր շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժանա։

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

Օրինակ՝

Ծագել- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ
արևելք– լսում ենք՝ եվ գրում ենք՝ և
արև- լսում ենք՝ եվ գրում ենք՝ և
մինչև- լսում ենք՝ եվ գրում ենք՝ և
բարձրանալ– լսում ենք՝ ց գրում ենք՝ ձ
տերև- բարձրանալ– լսում ենք՝ եվ գրում ենք՝ և

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Արևելք

Ամպեր

Ձեռք

Բյուր

Նախշեր

Ծագել

Գոլորշի

Բարձրանալ

Կեսօր

Խոնարհել

Երբ

Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ 10 բառ դուրս գրիր։
Երգ, արև, դարձնել, կարգին, կարգապահ, կարգային, թուղթ, մուգ, մարդ, մեջք։

Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր ։

Օրինակ՝ գլխահակ= գլուխ+ ա+ հակվել
լույս+ա+բացվել
Ձյուն + ա + գունդ
Գլուխ+ ա+ հակվել

Մայրենի

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Աշնան երրորդ ամիսն էր։ Արևի ճառագայթների տակ ոսկեհանդերձ ծառերը սվսվում էին։ Բարձր ու հաղթանդամ կաղնիների տերևները ճգնում էին պահպանել իրենց ճյուղերի վերջին տերևները։ Հանկարծ բնության մեջ լսվեց մի դղրդյուն և դարձյալ լռեց։
Տեքստում ո՞ր եղանակն է նկարագրված։
Տեքստում նկարագրված է աշունը։
Գրի՛ր աշունը բնութագրող երկու բառ։
Ոսկեզօծ, տերևաաթափ
Տեքստից դո՛ւրս գրիր երկու բառակապակցություն։
Ոսկեհանդերձ ծառեր, հաղթանդամ կաղնիներ։
Տեքստից դո՛ւրս գրիր երկու բարդ բառ։
Ոսկեհանդերձ, հաղթանդամ։
Քանի՞ ձայնավոր և բաղաձայն կա թռչուններ բառում։
Թռչուններ բառում կա 6 բաղաձայն և 2 ձայնավոր։
Տրված բառերից ո՞րն է պարզ։
Ինքնաթիռ համերգ տախտակ երգիչ
Ո՞ր ածանցն է, որ միանալով տուն բառին, նոր բառ է կազմում։
Ային ուհի եղ յա
տնային
Ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։
Ճերմակ կարապներ
Կապույտ երկինք
Կապույտ երազներ
Կապույտ աչքեր
Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։
Քնել-ննջել
Ընթերցել-կարդալ
Սպիտակ-ճերմակ
Վճիտ-ջինջ
Տրված բառակապակցություններում ո՞ր բառն է գրվում մեծատառով։
Հայոց Լեզու
Բարձր լեռ

Պարզ երկինք
Պարզ Լիճ

Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայաստանը տասը տարի հետո

Հաճախ մենք մտածում ենք մեր ապագայի մասին, խոսում ենք ապագայի մասին, պլանավորում ենք թե ինչպես ապագան պետք է դասավորենք: Իսկ ինչպիսի՞ն կլինի Հայաստանը 10 տարի հետո: Մեզնից ոչ ոք չի կարող ասել, միայն կարող ենք պատկերացնել: Չնայած նրան, որ կարող ենք պատկերացնել: Ես պատկերացնում եմ, որ կզարգանա կրթությունը, պատերազմը կավարտվի, բնությունը էլ չեն ախտոտի, կենդանիներին չեն նեղացնի: Եվ մենք կապրենք զարգացած, խաղաղ ու մաքուր երկրում:

Մեզ սնող հողը

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Ի՞նչ է հումուսը։

Հումուսն մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներ են:

2. Ի՞նչ է հողը և ի՞ նչ նշանակություն ունի մարդու համար։

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: 

Մարդիկ իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը։
Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:


3. Որոնք են համարվում ամենալավ հողերը։

Ամենալավ հողը համարվում է սևահողը, որի բաղադրության մեջ ավելի շատ հումուս կա։


4․ Ի՞նչ է մանրէն և ինչ նշանակություն ունի։

Հողում շատ մանր օրգանիզմներ անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի:

Ինքաստուգում

1) Թվարկիր 28-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 28-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
1,2,4,7,14,28
ամենափոքրը՝1
ամենամեծը`28
2)Գտիր 58 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
1+58=59
3)Քանի՞ բաժանարար ունի 30-ը, ո՞ր թվերն են դրանք։
1,2,3,4,5,6,10,15,30` 8 հատ
4)Թվարկիր 4-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 36-ից։
4,8,16,20,24,28,32
5)Թվարկիր  6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։
36,42,48,54,…
6)Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։
9,18,27,36,…
ամենափոքրը՝ 9
7)Հաշվիր 2սմ, 6սմ , 9սմ և 4սմ կողմերով քառանկյան պարագիծը։
2սմ+6սմ+9սմ+4սմ=21սմ
8)Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 26 է։
P=26×2=52
9)Հաշվի՛ր 12 սմ և 17 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
P=(12+17)x2=58սմ
S=12×17=204սմ քառ․
10)Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 11 սմ է։
P=11×4=44 սմ
S=11×11=121 սմ քառ․

Գրիգոր Լուսավորիչ և Մովսես Խորենացի

Հայոց պատմության մեջ, հայերի համար այս երեք մարդիկ  գլխավոր դերակատարումն ունեն: Գրիգոր Լուսավորչի օրոք հայերը՝ քրիստոնեությունը ընդունեցին որպես պետական կրոն: Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, և այդ օրվանից մեր գրերն ու պատմությունը գրվեցին հայատառ: Մովսես Խորենացին գրեց հայոց պատմությունը անհիշելի ժամանակներից մինչև իր օրերը: Նրա «Հայոց պատմություն»-ից մեզ  են հասել շատ ավանդույթներ, մշակութային արժեք ներկայացնող տեղեկություններ, հայի ծագման ու զարգացման, ծննդավայրի, պատմության, առասպելների, թագավորների մասին: Այժմ փորձենք նրանց կյանքի ու գործունեությանը փոքր-ինչ մանրամասն ծանոթանալ:

Գրիգոր Լուսավորիչ
Մեզ հայտնի է, որ հայերը հնում եղել են հեթանոս, ունեցել են բազմաթիվ աստվածներ, որոնց պատվին կառուցել են բազմաթիվ տաճարներ, զոհեր են մատուցել և այլն: Երբ տարածվեց քրիստոնեությունը/Հայաստանում քրիստոնեությունը տարածել են՝ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները՝ 60-66թթ./, բնական է, որ մարդիկ նորին սովոր չէին, և այն պետք է դժվարությամբ ընդունեին, և ցանկացած նորի պես, քրիստոնեությունն էլ, և քրիստենեության հետևորդներն էլ հանդիպեցին խոչընդոտների(խանգարողների), չհասկացվեցինք: Քրիստոենության տարածողներից ու հետևորդներից էր Գրիգոր Լուսավորիչը:
Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է որպես պետական կրոն 301 թվականին: Այդ գործում կարևոր դեր է խաղացել Գրիգոր Լուսավորիչը, ով հետագայում դարձավ հայ առաջին կաթողիկոսը: Հայ առաջին քրիստոնյա թագավորն էլ դարձավ այդ ժամանակվա թագավորը՝ Տրդատ 3-րդ Մեծը:(Արշակունիների դինաստիայից)
Պատմում են, որ Տրդատ 3-րդ թագավորը ժամանում է Հայաստան, իր հոր գահը հետ վերցնելու նպատակով: Նա, հեթանոս Անահիտ աստվածուհու տաճարում զոհաբերություն է անում: Նրա շրջապատից Գրիգորը, որն արդեն քրիստոնեություն էր ընդունել, հրաժարվում է զոհ մատուցել հեթանոս աստվածուհուն: Գրիգորին բանտարկում են Արտաշատի զնդանում/բանտ// Խոր Վիրապում/, որը նախատեսված էր մահապարտների համար: Տրդատը շատ էր չարացած, անընդհատ վատ բաներ է անում, քրիստոնյաներին է նեղացնում ու այդ ընթացքում ծանր հիվանդանում է, դեմքը աստիճանաբար վերածվում է խոզի մռութի: Տրդատի քույրը շատ անգամներ տեսնում է երազում, որ իր եղբորը բուժում է Գրիգորը, ով այդ ժամանակ բանտարկված էր: Գրիգոր Լուսավորիչը այդ փոսում է մնում 13 տարի: Ըստ խոսակցությունների, նա ողջ է մնում, քանի որ մի ծեր կին, թաքուն ուտելիք էր գցում փոսի մեջ:
Թագավորին բժշկելու համար նա ազատ է արձակվում: Նա լրիվ բուժում է Տրդատին: Ապաքինվելուց հետո թագավորը կնքվում(մկրտվում) է Գրիգոր Լուսավորչի կողմից և հայտարարում է քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն: Տրդատը Գրիգոր Լուսավորչի հետ միասին, քանդել է տալիս հեթանոսական տաճարները, դրանց փոխարեն կառուցելով քրիստոնեական եկեղեցիներ:

Մովսես Խորենացի

Movses_khorenatsi_illustration.jpeg

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոնք գյուղում: Խորնի գյուղից էլ ծագում է նրա  անվան մի մասը՝ Խորենացի: Հիմնականում հենց իր Հայոց պատմությունից ենք իմանում իր մասին: Նրան անվանել են պատմահայր, քերթողահայր: Նա գրել է «Հայոց պատմություն» գիրքը, որտեղ հայերի մասին պատմում է անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած օրերը: Նա եղել է Մաշտոցի լավագույն աշակերտներից: Սովորել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որն այն ժամանակ ամենահայտնի կրթության վայրերից էր: Նրա հայոց պատմության միջոցով ենք մենք տեղեկանում մեր նախնիների, ծագման, բնօրրանի մասին, ինչպես նաև նրա միջոցով են մեզ հասել բազում առասպելներ, ավանդազրույցներ: Նա շրջել է Հայաստանի գյուղերով, հարցուփորձ արել մարդկանց, ներկա եղել տոների, ծեսերի ժամանակ ու այդ ամենը գրի է առել իր պատմության մեջ:

Հոկտեմբերի ֆլեշմոբի քննարկում

1. Աննան 1-9 թվերը տեղադրեց 3×3 աղյուսակում այնպես, որ յուրաքանչյուր տողով, սյունով, անկյունագծով թվերի գումարը եղավ նույնը: Ինչի՞ է հավասար առաջին և երրորդ տողերում գրված թվերի գումարը:
1+2+3+4=5+7+8=9=45
45:3=15
15+15=30

2. Հյութի համար վերցրեցին 6 մաս խնձոր, 5 մաս տանձ և 3 մաս ջուր: Տանձի և ջրի զանգվածը միասին 2կգ 400գ է: Որքա՞ն է խնձորի զանգվածը:
1) 5+3=8
2կգ+400գ=2400գ
2400:8=300գ

3. Քառակուսու մակերեսը 121 է: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի բոլոր կողմերը հավասար են և հավասար են այդ քառակուսու կողմին:

11×11=121
11×3=33

4.  Մեծ ուղղանկյան պարագիծը 20սմ է: Այդ ուղղանկյան մաս կազմող փոքր ուղղանկյունների պարագծերը համապատասխանաբար 6սմ, 8սմ, 10սմ են: Գտեք մեծ ուղղանկյան մակերեսը:

Подпись отсутствует

1) 6+8+10=24
24-20=4
4:4=1
2) 20-1-1=18
18:2=9
1×9=9

5. Հայկը երկու քույր ավելի ունի, քան եղբայր: Քույրերը եղբայրներից քանիսո՞վ են ավելի:
5 աղջիկ
6 տղա

6. Ժամացույցը մեկ ժամվա ընթացքում կես րոպե առաջ է ընկնում: Այժմ այն ցույց է տալիս 14:57: Ժամը քանի՞սը ցույց կտա ժամացույցը 8 ժամ հետո:
8:2=4
14ժ+57ր+8ժ 4ր=23ժ 1ր
23:01

7.  Որդու տարիքը 3 անգամ փոքր է հոր տարիքից: Երբ հայրը 37 տարեկան էր, որդին 3 տարեկան էր: Այժմ քանի՞տարեկան է հայրը:
37-3=34
34:2=17
17×3=51

8. Յոթ տետրը միասին 700 դրամով ավելի է երեք տետրի ընդհանուր գնից: Ի՞նչ  արժե մեկ տետրը:
7-3=4
700:4=175

9.  Մեծ խորանարդի կողը 5 անգամ մեծ է մեկ փոքր խորանարդի կողից: Քանի՞ փոքր խորանարդ կտեղավորվի մեծ խորանարդի մեջ:
4

10. Ամենաշատը քանի ծառ է հնարավոր տնկել 120մ և 70մ կողմերով  ուղղանկյունաձև հողամասում, եթե ծառերը գտնվում են իրարից 5մ հեռավորության վրա:
120մ:5մ= 24 հատ ծառ
70մ:5 = 14 հատ ծառ
ընդհանուր 24×14=336 հատ ծառ