ԱՌԱՎՈՏ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ

  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
    Հավը խոսեց երեք բերան. — Աքլորը կանչեց երեք բերան։
    Խավարն անցավ գիշերային — գիշերն անցավ։
    Աշխարհ լցվեց լուսն ու բարին —առավոտ բացվեց։
    Ժիր մըշակի երգը հանդում — գյուղացիները հձում և երգում են։
  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։
    Սե-ղան
    Կա-պիկ
    առ-յուծ
    կա-տու
    սեն-յակ
  • Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
    Գյուղի լուսաբացը միշտ ուրախ, զվարճալի և բարի է։
  • Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
    Գյուղում առավոտյան բոլորը անմիջապես անցնում են իրենց գործին։
  • Օրվա ո՞ր ժամանակ եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
    Ես սիրում եմ առավոտը, որովհետև ծիտիկները սկսում են երգելով ծլվլալ։
  • Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած, բացվել, խավար, լցնել, բարի, աղմուկ, պայծառ։
    քնած — արթուն
    բացվել — փակել
    խավար — լույս
    լցնել — դատարկել
    բարի — չար
    աղմուկ — լուռ
    պայծառ — խավար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *