Ի՞նչպես են նշում Ամանորը Ճապոնիայում

Ամանորը ամենակարևոր տոներից մեկն է ճապոնացիների օրացույցի վրա։ Դրա հետ կապված են բազմաթիվ խաղեր, ավանդույթներ և արարողություններ։ Ամանորի տոներին ճապոնական այլ տոների համեմատ տալիս են ամենաերկար արձակուրդը։ Սովորաբար տոն օրերը ընկնում են դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 3-ը, և գրեթե երկրի բոլոր պետական հաստատությունները չեն աշխատում։

Դեկտեմբերի վերջին ճապոնացիները հավաքում են իրենց տները, իրենց ընկերների համար գնում են նվերներ և հարազատներին ուղարկում են ամանորյա շնորհավորական բացիկներ, պատրաստում են տոնական ուտեստներ, մուտքի մոտ թողնում են զարդարանքներ (կադոմացու, թարգմանաբար՝ եղևնի մուտքի մոտ)։ Տոների ժամանակ շատ ճապոնացիներ վերադառնում են իրենց համար հարազատ վայրեր, այցելում են տաճարներ, որտեղ աղոթում են և խնդրում են իրենց և հարազատների համար բարեկեցություն։ Աղջիկները և կանայք այսպիսի դեպքերի համար հագնում են գունագեղ կիմանոներ։

Ամանորի ժամանումը ազդարարում են 108 զանգերի ձայնը, որոնց ձայնը կեսգիշերին լսվում է յուրաքանչյուր տաճարից։ Համաձայն բուդդայական հավատքի, մարդ տարվա ընթացքում ունի 108 բացասական մտահոգություններ, և ամեն մի զանգի հարված վանում է դրանցից մեկին։ Ղողանջների ձայնի ներքո սկսվում է նոր տարվա առաջին այցելությունը տաճար՝ խացումոդե։ Ճապոնացիները գնում են ինչպես սինտոիստական տաճարներ, այնպես էլ՝ բուդդայական։ Կան նաև այլ ավանդույթներ, օրինակ՝ առաջին արևելքի և մայրամուտի դիմավորում, առաջին աշխատանք, առաջին թեյի արարողություն և այլն։

Լեգենդ մշտադալար եղևնու մասին

Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերով, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստվածային նախախնամության անիմանալիություն, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ:
Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մարդկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:

Առաջադրանքներ

Բացատրի՛ր տեքստում ընդգծված բառերը։
Նախախնամության- բարձրագույն Էակի

օժտված –  տաղանդավոր
Գոհացնել -գոհ դարձնել,

Վաղ անցյալում մարդիկ ինչո՞ւ էին զարդարում ծառերը։


Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերով, դրանցում ապրում են բարի ոգիներ:

Ե՞րբ է առաջացել այդ սովորությունը։

Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ:

Ինչերո՞վ էին նրանք զարդարում ծառերը։ Ի՞նչ էին խորհրդանշում այդ զարդարանքները։
Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստվածային նախախնամության անիմանալիություն, ձվերը` զարգացող կյանք,

Ի՞նչ է խորհրդանշել մտադալար եղևնին։ Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մարդկային հոգիները,

Ինչպե՞ս եք զարդարում ձեր տան տոնածառը։ Մի քանի նախադասությամբ պատմիր այդ մասին։

Մենք մեր տան տոնածառը զարդարում ենք բոլորս միասին՝ ես, քույրիկս, հայրիկս և մայրիկս: Այդ տոնախբությանը մասնաքցում են նունիսկ տատիկս ու պապիկս, հորաքույրս իր բոքրիկ դստեր հետ և մեր տանը տիրում է իսկական խառնաշփոթ, բայց այնքան ուրախ, որ չենք ուզում այն ավարտվի:

Ա՜խ, ի՜նչ լավ է սարի վրա

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջայինթեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

  • Սևով ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք և բառակազմորեն վերլուծեք՝ առանձնցնելով՝ արմատները և ածանցները։
    Անըրջային -անուրջ-ային – երազային
     Թեթևասահ -թեթևա-սահ-հանգիստ, թեթև սահող
    Եդեմային -եդեմ-ային-դրախտային
  • Ի՞նչ տրամադրություն է բանաստեղծությունը քեզ փոխանցում։
    Այդ բանաստեղտությունը ինձ փոխանցնում է հանգիստ
  • Ո՞վ է իր օրերն ու ժամերը անցկացնում սարում /հուշումը գտիր բանաստեղծությունից/
    հովիվն ու աղջիկը
  • Որտե՞ղ կամ ի՞նչ պայմանների առկայությամբ են քո օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում։
    Իմ մոտ օրերն ու ժամերը ընտանիքիս հետ միշտ շատ ուրախ է անցնում:
  • Գրիր հետևյալ բառերի իմաստով մոտ բառեր /հոմանիշներ/՝ լավ, թեթևասահ, հով, առավոտ, շողալ, եդեմային, շվի, հովիվ։

    լավ-պատվական
    թեթևասահ-թեթևաքայլ
    հով -զեփյուռ
    առավոտ-lուսածագ
    շողալ-փայլել
    եդեմային-եդեմական
    շվի-եղեգնափող
    հովիվ-տավարած

Կարդա՝ դուրս գրելով բացատրելով անծանոթ բառերը։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժանա։

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

Օրինակ՝

Ծագել- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ

Բարձրանում -լսում ենք՝ ց, գրում ենք՝ ձ

Երբ – լսում ենք՝ փ , գրում ենք՝ բ

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Արևելք

Ամպեր

Ձեռք

Բյուր

Նախշեր

Ծագել

Գոլորշի

Բարձրանալ

Կեսօր

Խոնարհել

Երբ

Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ 10 բառ դուրս գրիր։

օգնել,բարձր,խաղաղություն, ծագել, Երբ , բարձրանալ ,բարձ, դարբին,ընձուղտ,թանկ

Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր ։

Օրինակ՝ գլխահակ= գլուխ+ ա+ հակվել

Լուսաբաց= լույս+ա+բաց
գունավոր=+գույն+ա+վոր
Ձնագունդ=ձյուն+ա+գունդ

Որդան կարմիր

Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ ման­րանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում
է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:

Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամե­նագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր: Որդան կարմիրից պատրաստում էին նաև դեղամիջոցներ:

Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:

Մեսրոպ Մաշտոցի անունը կրող վայրերի մասին

Խոսելով Մեսրոպ Մաշտոցի անվան վայրերի մասին, չենք կարող առաջինը չնշել նրա անունը կրող Մատենադարանը; Այն բացառիկ է իր ձեռագրերի հավաքածուով և հայապահպանությանն ուղղված իր գործունեությամբ: Նրանում ամփոփված է հայ գրավոր մշակույթի (և ոչ միայն հայ, այլ նաև օտար ազգերի գրավոր մշակույթի) պատմությունը:

«Մատենադարան» բառը նշանակում է ձեռագրերի պահոց՝ մատյանների դարան, հավաքածու: Այսօրվա հայի գիտակցության մեջ այն ընկալվում է և’ որպես ժողովրդական կենսափորձի, և’ որպես իմաստնության խտացում`նրանում տեսնելով իր հավերժության առհավատչյան:

Մատենադարանն ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից` հայոց այբուբենի ստեղծումից հետո` դեռևս 5-րդ դարում, երբ կատարվել են հայերեն առաջին թարգմանությունները և ձևավորվել է հայոց մատենագրությունն իր առանձին ժանրերով: Հենց նույն դարում էլ ստեղծվել է առաջին գրապահոցը Վաղարշապատում` Էջմիածնի կաթողիկոսարանին կից, ինչի մասին վկայում է Ղազար Փարպեցին:   Բացի Էջմիածնից, Հայաստանի այլ վայրերում և տարբեր երկրների հայաշատ բնակավայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների մատենադարաններում։

Էջմիածնի Մատենադարանը, որի հիմքի վրա ձևավորվել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, պետականացվել է 1920 թ. դեկտեմբերին, որից միայն երկու տարի անց` 1922 թ. ապրիլին, Մոսկվայից Հայաստան է վերադարձվել 4060 ձեռագիր: Վերջիններս 1915 թվականին Ամենայն Հայոց Գևորգ Ե Վշտակիր կաթողիկոսի նախաձեռնությամբ Մոսկվա էին ուղարկվել պատերազմական արհավիրքներից զերծ մնալու համար։ Շուտով Մատենադարանում են  հանգրվանել նաև Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, Երևանի գրական թանգարանի և այլ վայրերի ձեռագիր հավաքածուները։ Զգալի քանակությամբ ձեռագրեր են բերվել Էրզրումից, Նոր Նախիջևանից, Աստրախանից և այլ վայրերից։ Իսկ Էջմիածնից Մատենադարանը Երևան է տեղափոխվել 1939 թ. և տեղակայավել է Հանրային գրադարանում: 1945 թ. ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով սկսվել է շենքի շինարարությունը, որն ավարտվել է 1957 թ. և Մատենադարանը հաստատվել է նորակառույց շենքում: 1959 թվականի մարտի 3-ին Խորհրդային  Հայաստանի կառավարության որոշմամբ Մատենադարանը վերածվում է  գիտահետազոտական ինստիտուտի` ձեռագրերի գիտական պահպանության, բնագրերի ուսումնասիրման, հրատարակության և թարգմանության բաժիններով. 1962 թ. այն անվանակոչվում է Մեսրոպ Մաշտոցի անունով։

Ներկայումս Մատենադարանի գլխավոր մասնաշենքը վերածվել է թանգարանային համալիրի` հնարավորություն ստանալով ավելի շատ ցուցադրություններ ներակայացնելու: Նախկին 1 ցուցասրահին այսօր փոխարինում է 15-ը: Գիտական բաժինների համար կառուցվել է նոր մասնաշենք, որը շահագործման է հանձնվել 2011 թ. սեպտեմբերի 21-ին: Նորակառույցի հեղինակը ճարատարապետ Արթուր Մեսչյանն է:

Մատենադարանն ունի նվիրատուներ, որոնց անուններն արձանագրվում են Նվիրատուների տոմարում: Նրանք պարբերաբար տեղեկատվություն են ստանում Մատենադարանի նորությունների մասին, հրավիրվում են հատուկ հանդիսությունների: Մատենադարանի կողմից նվիրատուներին հանձնվում է հատուկ վկայական և որպես խորհրդանշական նվեր՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» նմանահանության թանկագին օրինակ, պարգևատրվում են «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:


Մաշտոցի պողոտա, քաղաքային նշանակությումն ունեցող փողոց է, որը գտնվում է Երևնաի Կենտրոն վարչական շրջանում: Երևանի ամենակենտրոնական և ամենամեծ պողոտաներից մեկն է։ Սկսվում է Հաղթանակի կամրջից (հարավում) և ավարտվում Մատենադարանով (հյուսիսում)։
Պողոտան կրում է հայ մշակույթի նշանավոր գործիչ Մեսրոպ Մաշտոցի անունը։ 

Պարսկական շրջանում այս տարածքում գտնվել են Երևանի խանի բաղերը։ 19-րդ դարում՝ Ռուսական կայսրության մեջ մտնելուց հետո տարածքը կառուցապատվել է ու մտել Նոր թաղ թամասի մեջ, որտեղ բնակեցվել են Պարսկաստանի ներգաղթած հայեր։ Փողոցն այս տարիներին կոչվել է Արմյանսկայա։ Խորհրդային ժամանակներում՝ ըստ Թամանյանի նախագծի փողոցը լայնացվել է ու Երևանի լայնածավալ վերակառուցումն իրականացվել է ըստ քաղաքի գլխավոր պլանի, որը նախապատրաստվել է 1924 թվականին ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի կողմից։ 1920-ական թվականներից իրականացվող գլխավոր պլանը փաստացիորեն պահպանել է հին Երևանի առանցքներից միայն մեկը՝ Աստաֆյան փողոցը (ներկայում՝ Աբովյան փողոց)։ Քաղաքի փողոցների ցանկը կազմվել է նորից, հին կառույցները քանդվել են։

Իմ բնակավայրը

Ես ծնվել եմ Հայաստանում՝ Երևվան քաղաքում, ապրում եմ Քանաքեռ-Զեթունում գտնվող Գոգոլ թաղամասում:

Մեր հարևանությամբ է գտնվում Զեթունի <<Շատրվաներ>> կոչվող այգին: Երևանի <<Շատրվաների>> այգին հիմնադրվել է 1980թ.: Այն շատ ընդարձակ է: Ժամանակին այդ շատրվանները ամեն օր միացված են եղել և տարածքի բնակիչներին զովացրել: Այնտեղ է գտնվում նաև Դավիթ Անհաղթի արձանը:

Հայրիկս ծնվել է Երևանում, մայրիկս՝ Արմավիր քաղաքում: Հայրիկիս հայրիկը ծնվել է Նախիջևանում, իսկ մայրիկիս հայրիկը՝ Արմավիրում:

Իմ ընտանիքը

Հայրս՝ Արմենակ Կարապետյան: Ծնվել է՝ 1981թ. մայիսի 30-ին Երևանում


Մայրս՝ Անի Հակոբյան: Ծնվել է՝ 1984թ. ապրիլի 10-ին Արմավիրում


Քույրս ՝ Շուշաննա Կարապետյան: Ծնվել է՝ 2008թ. նոյեմբերի 10-ին Երևանում:

Ես`Նատալի Կարապետյանս, ծնվել եմ՝ 2013թ. հունիսի 19-ին Երևանում:

Խնդիրներ տարիքների վերաբերյալ

  1. Նարեն  8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից   քանի՞ տարով մեծ կլինի:
    1) 8+25=33
    2) 8+4=12
    3) 33+4 = 37
    4) 37-12=25
  2. Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն  նրանից փոքր է 20  տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից   քանի՞ տարով փոքր կլինի:
    1) 32-20= 12
    2) 32 + 6 = 38
    3) 12+ 6 = 18
    4) 38 – 18 = 20
  3. Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի:
    1) 5 x 7 = 35
    2) 5+5=10
    3) 35+5= 40
    4) 40 : 10= 4
  4. Արթուրի  պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը  քանի՞ տարով փոքր կլինի իր  պապիկից։
    1) 70 : 7= 10
    2) 10+ 5 =15
    3) 70+5=75
    4) 75 – 15= 60
  5.  Արմենի և  իր մայրիկի  տարիքների գումարը  30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։
    30+4+4=38
  6. 2 տարի առաջ  եղբորս և իմ տարիքների գումարը  18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2  տարի հետո։
    18+2+2+2+2=26
  7. 5 տարի առաջ   իմ և տատիկիս տարիքների գումարը  66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3  տարի հետո։
    66 + 3 + 3 = 72
  8. Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25  տարով, հայրիկս  մայրիկիցս մեծ է  3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞   տարով մեծ կլինի ինձանից։
  9. Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո  հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։
    25 + 3 = 28
    Պատ․՝ 28 տարով։
  10.  Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ  5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես:
    1) 35 + 5 = 40 տարեկան (հայրիկ)2) 40 ։ 5 = 8 տարեկան (ես)
    Պատ․՝ 8 տարեկան
  11. Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո   որքա՞ն կլինի  իմ և Աստղիկի տարիքների գումարը։

1) 7 ։ 7 = 1
2) 1 + 3 = 4
3) 7 + 3 = 10
4) 10 + 4 = 14
Պատ․՝ 14

Սիրելի  սովորողներ, այժմ  կազմեք ձեր ընտանիքի անդամների տարիքների   վերաբերյալ խնդիրներ։