Ա՜խ, ի՜նչ լավ է սարի վրա

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջայինթեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

  • Սևով ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք և բառակազմորեն վերլուծեք՝ առանձնցնելով՝ արմատները և ածանցները։
    Անըրջային -անուրջ-ային – երազային
     Թեթևասահ -թեթևա-սահ-հանգիստ, թեթև սահող
    Եդեմային -եդեմ-ային-դրախտային
  • Ի՞նչ տրամադրություն է բանաստեղծությունը քեզ փոխանցում։
    Այդ բանաստեղտությունը ինձ փոխանցնում է հանգիստ
  • Ո՞վ է իր օրերն ու ժամերը անցկացնում սարում /հուշումը գտիր բանաստեղծությունից/
    հովիվն ու աղջիկը
  • Որտե՞ղ կամ ի՞նչ պայմանների առկայությամբ են քո օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում։
    Իմ մոտ օրերն ու ժամերը ընտանիքիս հետ միշտ շատ ուրախ է անցնում:
  • Գրիր հետևյալ բառերի իմաստով մոտ բառեր /հոմանիշներ/՝ լավ, թեթևասահ, հով, առավոտ, շողալ, եդեմային, շվի, հովիվ։

    լավ-պատվական
    թեթևասահ-թեթևաքայլ
    հով -զեփյուռ
    առավոտ-lուսածագ
    շողալ-փայլել
    եդեմային-եդեմական
    շվի-եղեգնափող
    հովիվ-տավարած

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *