Լեգենդ մշտադալար եղևնու մասին

Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերով, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստվածային նախախնամության անիմանալիություն, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ:
Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մարդկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:

Առաջադրանքներ

Բացատրի՛ր տեքստում ընդգծված բառերը։
Նախախնամության- բարձրագույն Էակի

օժտված –  տաղանդավոր
Գոհացնել -գոհ դարձնել,

Վաղ անցյալում մարդիկ ինչո՞ւ էին զարդարում ծառերը։


Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերով, դրանցում ապրում են բարի ոգիներ:

Ե՞րբ է առաջացել այդ սովորությունը։

Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ:

Ինչերո՞վ էին նրանք զարդարում ծառերը։ Ի՞նչ էին խորհրդանշում այդ զարդարանքները։
Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստվածային նախախնամության անիմանալիություն, ձվերը` զարգացող կյանք,

Ի՞նչ է խորհրդանշել մտադալար եղևնին։ Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մարդկային հոգիները,

Ինչպե՞ս եք զարդարում ձեր տան տոնածառը։ Մի քանի նախադասությամբ պատմիր այդ մասին։

Մենք մեր տան տոնածառը զարդարում ենք բոլորս միասին՝ ես, քույրիկս, հայրիկս և մայրիկս: Այդ տոնախբությանը մասնաքցում են նունիսկ տատիկս ու պապիկս, հորաքույրս իր բոքրիկ դստեր հետ և մեր տանը տիրում է իսկական խառնաշփոթ, բայց այնքան ուրախ, որ չենք ուզում այն ավարտվի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *