Ձմեռային ճամբարի ափոփում

Շատ ենք սիրում մեր կրթահամալիրի ճամբարային օրերը։ Շատ հագեցած, բովանդակալից ամիս ունեցանք: Ճամբարի ընթացքում բազմազան էին մեր գործունեությունները:  Սկզբում ամփոփեցինք «Ուսումնական ձմեռ» նախագիծը: Մասնակցեցինք տարբեր ստուգատեսների,տարբեր կառուցողական խաղեր , ընթերցեցինք,  համեղ բաներ պատրաստեցինք,դպրոցի մեծ ու լուսավոր մարզադահլիճում մասնակցեցինք մարզական ստուգատեսին։ Ճամբարային օրերն ինձ համար ամենաուրախն ու ամնասպասասվածն են։ Դե ինքներդ տեսաք, թե որքան բովանդակալից օրեր ենք ունեցել մեր կրթահամալիրի ճամբարային օրերում։

Այս շաբաթվա մասին․

Այս շաբաթ մենք շատ լավ օրեր ենք ացկացրել, խաղացել ենք դդմագլորիկ և դդմացատկ ։ Ես գնացի նկարչության և նկարեցի նապաստակի դիմակ ,նկարչությունից հետո գնացինք թեյախմության, ընկերներիս քաղցր բառերով թեյախմությունը շատ լավ անցավ։ Թեյախմության ընթացքում քննարկեցինք մեր կարդացած գիրքը՝ <<Քեռի Ֆեոդոր>>-ը։ Այսօր սովորեցինք կուբիկ – ռուբիկ հավաքել, փաստորեն եթե որոշ քայլեր իմանաս, արագ կարող ես հավաքել խաղը։ Շատ հավես էր, մեր դասարանի Արեգը շատ արագ հավաքում է։