Ձմեռային ճամբարի ամփոփում

Ես սիրում եմ ձմեռը, որովհետև միայն ձմռանն է Ամանորը և միայն ձմռանն է ձմեռ Պապին հյուր գալիս։ Ձմեռը սիրում եմ նաև առատ ձյան և Սեբաստացի ճամբարի համար։ Մեռ ձմեռային ճամբարում շատ հետաքրքիր և բովանդակալից օրեր ենք ունենում, շատ ենք ճամփորդում, բայց այս տարի ես չհասցրի ընկերներիս հետ ճամփորդել, որովհետև մի փոքր վատառաղջ էի։ Դե հուսամ, մյուս ճամբարային օրերին ավելի առողջ, հետևաբար ավելի բովանդակալից և բազմազբաղ օրեր կունենամ։

Ձմեռային ճամբարի ափոփում

Շատ ենք սիրում մեր կրթահամալիրի ճամբարային օրերը։ Շատ հագեցած, բովանդակալից ամիս ունեցանք: Ճամբարի ընթացքում բազմազան էին մեր գործունեությունները:  Սկզբում ամփոփեցինք «Ուսումնական ձմեռ» նախագիծը: Մասնակցեցինք տարբեր ստուգատեսների,տարբեր կառուցողական խաղեր , ընթերցեցինք,  համեղ բաներ պատրաստեցինք,դպրոցի մեծ ու լուսավոր մարզադահլիճում մասնակցեցինք մարզական ստուգատեսին։ Ճամբարային օրերն ինձ համար ամենաուրախն ու ամնասպասասվածն են։ Դե ինքներդ տեսաք, թե որքան բովանդակալից օրեր ենք ունեցել մեր կրթահամալիրի ճամբարային օրերում։

Օրվա Ամփոփում

Այսօր շա՜տ հետաքրքիր օր էր։ Այն տարբերվում էր մեր մյուս օրերից, որովհետև այսօր ընկերներիս բերած համով քաղցրեղենով թեյախմություն ենք ունեցել։ Այնքան ջերմ ու տաք զրույց էր սեղանի շուրջ․․․

Հետո տարբեր խաղեր ենք խաղացել՝ դդմագլորիկ, դդմացատկ․․․
Այսօր ես գնացի ընտրության գործունեությունից նկարչությանը, այնտեղ նկարեցի նապաստակի դիմակ։ Հետո դասարան ու հետո մեր ուրախ շարքով եկանք դեպի մեզ տուն բերող ավտոբուսները։

Ամփոփում

Մայրենի-https://nkarapetyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/
Ամենաանհրաժեշտ առարկան է, չէ որ մայրենիից ենք սովորում գրագետ խոսելու, ճիշտ գրելու, կարդալու, մտքերը գեղեցիկ շարադրելու համար։ Դե, մայրենիի մասին շատ չեմ կարող խոսել, այն պետք լավ սովորել և վերջ։

Մաթեմատիկա-https://nkarapetyan.edublogs.org/category/%d5%b8%d6%82%d6%80%d5%a1%d5%ad-%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/
Երևի մի քիչ բարդ, բայց ամենահետաքրքիր առարկաներից մեկն է։ Ես մաթեմատիկա հասկանում եմ միայն այն ժամանակ, երբ հասկանում եմ։

Մարմնակրթություն-Կարծում եմ, որ բոլորն են սիրում մարմնակրթություն։ Ախր այն, շատ հավես է անցնում։ Մենք ընկեր Քրիտինեի հետ ուրախ խաղեր ենք խաաղում։ Իմ սիրելի պահերից մեկն էլ այնն է, երբ ընկեր Մադլենի հետ հեծանիվ ենք քշում։

Ուսումնական ճամփորդություններ-https://nkarapetyan.edublogs.org/category/%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80/
Ես սիրում եմ ճամփորդել, քանի որ ընկերներիս և ուսուցիչներիս հետ ժամանակ անցկացնելն լավ հիշողություններ է թողնում։

Անգլերեն-https://nkarapetyan.edublogs.org/category/%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ac%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6/
Օտար լեզուները մեզ պետք են ճամբորդելու, օտար ազգերի հետ հաղորդակցվելու համար։

Երաժշտություն, պար- Ինձ համար մեր դպրոցը աշխարհի ամենաերգող ու պարող դպրոցն է։ Այնտեղ երգում են ոչ միայն երեխաները, այլ նաև նրաց ծնողներն ու ուուցիչները։ Երբ տոն օրերին մտնենք մեր դպրոց, կտեսնեք աշխարհում երբևէ չհանդիպած ամենամեծ շրջան կազմող հայկական քոչարին։

Կերպարվեստ տեխնոլոգիաԻմ ամենածիրելի առարկան է։ Շատ եմ սիրում նկարել և այն կարծես ինձ մոտ լավ է ստացվում, և գիտե՞ք՝ ինչո՞ւ։ Որովհետև ես այդ “տաղանդը” ժառանգել եմ հորիցս։

Отчет по русскому языку

На уроках русского языка мы много читаем пишем выполняем упражнения. Я люблю читать. Мы выучили загадки и стишки про зиму.