Մայրենի

323. Նախադասության բառերը փոխարինի՛ր հարցում արտահայտող համապատասխան բառերով:

            Օրինակ՝
Արան հոգնած վերադարձավ դաշտից: — Ո՞վ ինչպե՞ս ի՞նչ արեց որտեղի՞ց:            

Գնացքն անցավ:
            Եկեղեցու զանգերը ղողանջում են: – Ինչի՞ ինչե՞րը ի՞նչ են անում
            Մարդը դաշտում բահով փորում էր: – Ո՞վ որտե՞ղ ինչո՞վ ի՞նչ էր անում
            Մարդու ոտքը քարին կպավ: – Ու՞մ ի՞նչը ինչի՞ն ի՞նչ արեց
            Լուսացավ:- Ի՞նչ եղավ
            Ձին ախոռում անհանգիստ վրնջում էր:- Ի՞նչը որտե՞ղ ինչպե՞ս ի՞նչ էր անում
            Աղջիկները ձորն իջան ջրի:- Ովքե՞ր որտե՞ղ ի՞նչ արեցին ի՞նչ նպատակով
            Ինքնաթիռը թռչում էր արծաթե ամպերի վրայով:- Ի՞նչը ի՞նչ էր անում ինչպիսի՞ ինչի՞ վրայով

324. Նախադասությունից հանի՛ր ընդգծված բառը (ենթական): Ո՞ր բառերն ու բառակապակցությունները նրա հետ դուրս եկան:

            Քամու ուժը երբեմն ապշեցնում է:
Երբեմն ապշեցնում է:
            Թունավոր շունչը կործանում է կենդանի ամեն բան:
Կործանում է կենդանի ամեն բան:
            Կատաղի պտուտահողմը ճանապարհին ամեն ինչ կործանում է:
Ճանապարհին ամեն ինչ կործանում է:
            Մրրիկի սյունը կարծես երկնային վիշապ լինի:
Կարծես երկնային վիշապ լինի:
            Կործանարար մրրիկը մի անգամ ամբողջովին ավերել էր տունը՝ բացի ապակե սպասքների պահարանից (մի գավաթ անգամ չէր ջարդվել):
Մի անգամ ամբողջովին ավերել էր տունը՝ բացի ապակե սպասքների պահարանից (մի գավաթ անգամ չէր ջարդվել):

Ենթակային լրացնող բառերը դուրս եկան:

325. Եթե նախադասությունից ընդգծված բառերը հանենք, ո՞ր բառերը նրանց հետ դուրս կգան:

            Հողմը մի տան բակից երկինք էր հանել շան տնակը՝ շղթայակապ շան հետ:
     Հողմը երկինք էր հանել շան տնակը՝ շղթայակապ շան հետ:
            Մարդիկ մրրիկը տեսնում են մշուշապատ ամպի տեսքով:
Մարդիկ մրրիկը տեսնում են:
            Մեր փոքրիկ նավակը ցատկոտում էր ալիքների փրփրաբաշ կատարներին:
Մեր փոքրիկ նավակը ցատկոտում էր:
            Մի անգամ ես մոտիկից ծանոթացա բնության այդ արտասովոր երևույթի հետ:
    Մի անգամ ես մոտիկից ծանոթացա:
            Երբեմն էլ մրրիկը կենդանի անձրևների պատճառ է դառնում:
Երբեմն էլ մրրիկը պատճառ է դառնում:

Դրանց լրացնող բառերը դուրս եկան:

284. Հրաման արտահայտող նախադասությունները գտի՛ր և դրանց բայերն ընդգծի՛ր:

Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:
Շրջի՛ր աշխարհից աշխարհ ու տուն արի՛:
Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա:
Արծվի ճուտ պահի՛ր, որ մեծանա, արծիվ դառնա:
Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
Մի՛ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

285. Տրված բայերի հրամայական ձևերը կազմի՛ր:
            Օրինակ՝

գրել — գրի՛ր — գրեցե՛ք, աղալ- աղա՛- աղացե՛ք:

Ա. Սիրել, կանչել, նկարել, լսել, նստել, կանգնել, զանգել, կապել, փրկել, կապկպել, կոտրատել, կապոտել:
Սիրել-սիրիր-սիրեք, կանչել-կանչիր-կանչեք, նկարել-նկարիր-նկարեք, լսել-լսիր-լսեք, նստել-նստիր-նստեք, կանգնել-կանգնիր-կանգնեք, զանգել-զանգիր-զանգեք, կապել-կապիր-կապեք, փրկել-փրկիր-փրկեք, կապկպել-կապկպիր-կապկպեք, կոտրատել-կոտրատիր-կոտրատեք, կապոտել-կապոտիր-կապոտեք:
Բ. Խաղալ, սողալ, կարդալ, գնալ, մնալ, գոռալ:
Խաղալ-խաղա-խաղացեք, սողալ-սողա-սողացեք, կարդալ-կարդա-կարդացեք, գնալ-գնա-գնացեք, մնալ-մնա-մնացեք, գոռալ-գոռա-գոռացեք

286. Տրված բայերը հրամայական դարձրո՛ւ և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմի՛ր նախադասություններ:

Ա. Հեռանալ, գոհանալ, վախենալ, կամենալ, հասնել, թռչել, մեռնել, կորչել, փախչել:
Հեռանալ-հեռացիր, գոհանալ-գոհացիր, վախենալ-վախեցիր, կամենալ-կամեցիր, հասնել-հասիր, թռչել-թռիր, մեռնել-մեռիր, կորչել-կորիր, փախչել-փախիր:
Բ. Ուտել, գալ, տալ, լինել, տեսնել, ելնել:
Ուտել-կեր, գալ-արի, տալ-տուր, լինել-եղիր, տեսնել-տես, ելնել-ելիր:

Հացդ կե՛ր:
Արի՛ տուն:
Մկրատը ինձ տու՛ր:
Եղի՛ր ուշադիր:
Տե՛ս, թե քեզ ինչ եմ ցույց տալիս:
Ելի՛ր տեղիցդ և արի՛ գրատախտակի մոտ:

Բրո՛նզ ես, հուր ես

Բրո՛նզ ես, հուր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փայլ —
Բայց դու զո՛ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ։
Ինչպես քաղցր
Մեր երգերը —
Մեր վերքերը
Հրաբույր —
Դու միշտ նո՛ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քո՛ւյր…

Բրո՛նզ ես, հուր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փառք ես,
Բրոնզե փայլ —
Բայց ափսո՜ս որ
Դու հեռու ես —
Դու ուրո՜ւ ես
Արևառ…

Անծանոթ բառեր

Զուր-իզուր
արևառ-արևից այրված
բոսոր-կարմիր
ուրու-հոգի

Մայրենի

302. Ընդգծված բառն ի՞նչ է ցույց տալիս և ի՞նչ հարցի է պատասխանում:

            Օրինակ՝
Երկինքն անծայրածիր է: — Երկինքն ինչպիսի՞ն է:
Այգում վարդ բացվեց: — Վարդը ի՞նչ եղավ:
Դու իսկական երեխա ես: — Դու ո՞վ ես:

            Ճանապարհորդը շատ հետաքրքրասեր էր: – Ճանապարհորդը ինչպիսի՞ն էր
            Մեր տունը արևոտ է: – Մեր տունը ինչպիսի՞ն է
            Առավոտյան թռչնակը նորից երգեց: – Առավոտյան թռչնակը նորից ի՞նչ արեց
            Երեխաների սենյակն ընդարձակ էր: – Երեխաների սենյակն ինչպիսի՞ն էր
            Վարագույրի հետևում թաքնվածը ես էի: – Վարագույրի հետևում թաքնվածը ո՞վ էր
            Հեռուներից եկած առաջին արագիլը սա է: – Հեռուներից եկած առաջին արագիլը ո՞րն է

303. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որն ընդգծված բառի հետ պատասխանի ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ո՞վ է, ի՞նչ է, ո՞րն է կամ ինչպիսի՞ն է հարցին:

            Օրինակ՝
Գայլը ոռնում է:
Ճռռացողը դռնակն էր:
Այգին դեղին է:

            Կակաչը աճում  է:
            Ես ուրախ եմ:
            Մտնողը նա է:
            Կաթիլը ընկնում  է:
            Ընկերս բարի է:
            Եղանակը տաք է:
            Իմ ծննդավայրը այստեղ է:

304. Նախադասության մեջ կետերի փոխարեն գրի՛ր մի բառ, որն ընդգծված հատկանիշը վերագրի առարկային:

            Փուչիկը գունավոր է:
            Անձրևը հորդ էր:
            Դուք գեղեցիկ եք:
            Նա բարի է:
            Կինը երիտասարդ է:
            Երկինքը մաքուր չի:

305. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որը նախադասության ընդգծված բառին վերագրվող հատկանիշ արտահայտի:

            Օրինակ՝
Եղնիկը զգուշավոր է:
Դու աշակերտ ես:


Տերևը կանաչ է:
Ես գրում եմ:
Մեր բակը մաքուր է:
Ջրի թագավորությունը վերացել է:
Արևը հսկա աստղ է:
Այս տարին շոգ է:

Հատվածի վերլուծություն

<<Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր>>։

Փոքր հասակում կյանքը ավելի պարզ, հեշտ ու երազանքներով լի է: Մեծանալու հետ հոգսերը շատանում են, ամեն ինչ ավելի անհասկանալի ու դժվար է դառնում, ինչի պատճառով մարդիկ հեռվանում են իրենց երազանքներից:

Մանուկ- խան

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, ընդգծի՛ր արտասանությամբ ու գրությամբ տարբերվող հնչյունները։
Իմաստություն, շնորհք, մարդ, արդեն, մարգարեն, պատմություն, հեքիաթ, կարգ, բարձել, առաջ, իշատիրոջ, անգամ, արդար, բարեկենդան, խնդություն, ուրախություն, ձեռագործություն, վարձատրություն, փորձել, երրորդ, Ավագ, զարդ, զարդարանք, ողջ, թագավոր, երկուշաբթի, բուրդ, խեղդել, դարձնել, բարձրացնել

Տեքստից դուրս գրի՛ր մի քանի բառակապակցություն։
իմաստուն մարդիկ, փոքր հասակից, իմաստուն մանուկներ, գիժ եզ, կայտառ երեխա, շնորհալի մանուկ:

Տրված բառակապակցությունները դարձրո՛ւ նախադասություններ։

Հաճելի երեկո- Այսօր հաճելի երեկո ունեցանք:

Երկար մտորել- Երկար մտորեցի այդ հարցի շուրջ:

Գարնանային առավոտ- Գարնանային առավոտ էր:

Տաղանդավոր արվեստագետ- Անին տաղանդավոր արվեստագետ է:

ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՐԲ ԴՈՒ ՍՊՈՒՆԳ ԵՍ

Ես սպունգն եմ: Ես շատ կարևոր եմ մարդկանց համար, բայց իմ աշխատանքը շատ հոգնեցնող է: Ամբողջ օրն անցկացնում եմ լվացարանի մեջ: Երբեմն շատ եմ մրսում: Օրը չգիտեմ էլ քանի անգամ է Նատալիի մայրիկը ինձնով ամաններ լվանում: Հաճախ ամանները չափազանց յուղոտ են, էլ չեմ խոսում սուր դանակների և քերիչի մասին: Ես ուրախ եմ, որ շատ օգտակար եմ, բայց արդեն հոգնել եմ:

Մայրենի

314. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Երբ շոգ է լինում, փիղը կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ է ցանում վրան, իբրև սրբիչ: Փղերը հոտերով են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն փիղը: Հոտոտելիս նրանք բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ կնճիթները թշնամու հոտ են առնում, նրանց տերերն անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ կենդանին ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

315. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):
Տղան համարձակ առաջ եկավ: Օրերը ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչունները: Ոստիկանները այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա: Այդ լճի ջուրը երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր: Հավանաբար մարդիկ քնած էին:

316. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (ո՞ր դեպքում հոգնակի գրեցիր):

            Փղի համար կնճիթր շատ կարևոր է: Նա դրանով է ուտում ու խմում: Ձագը մոր ետևից վազում է՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» են չարաճճի ձագուկին, որը սովորաբար փոքր ավտոբուսի չափ է լինում:

           Երբ փիղն ընկնում է փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում են կնճիթներն ու նրան օգնում են: Փիղն առանց կնճիթի չի կարող ապրել, բայց աֆրիկյան սավաննաներում հանդիպել են կնճիթից զրկված փղեր: Այդպիսի փղերին ընկերներն են կերակրում: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում:
            Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն են անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք են անում ու կատարում մարդու հանձնարարությունները, այլև, որպես հոգատար դայակներ, խնամում են երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող են նույն փղի «սաները» լինել. չէ՞ որ փղերը երկար են ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:

317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:

            Դու առայժմ մրցակից չունես:
            Բայց մայրիկդ շուտով կհայտնվի:
            Ես ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
            Առանց արժանի մրցակցի դու չես կարող ավելի ուժեղ ու համարձակ դառնալ:
            Անին է լինելու քո օգնականը:
            Դու էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու
:

318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել էին նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ էր: Ես գիտեի, որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ էր բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում էինք, որ նա իր փորձերը մեզ էլ ցուցադրի:

Մայրենի

Մի անգամ ուսուցիչ Քերականը գնում էր գնացքով և լսում էր խցիկի հարևանների խոսակցությունը: Բանվորներ էին հարավային Իտալիայից, որ արտասահման էին գնացել: Նրանք այնտեղ երկար էին աշխատել և հիմա հարազատներին տեսնելու համար ժամանակավորապես տուն էին դառնում:
-Ես 5 տարի առաջ եմ ուղևորություն ունեցել Իտալիա,- ասաց նրանցից մեկը:
– Իսկ ես Բելգիա եմ ուղևորություն ունեցել, ածխահանքում եմ աշխատել, և դա շա~տ դժվար էր:
Որոշ ժամանակ ուսուցիչ Քերականը լսում էր նրանց ու լռում: Բայց, եթե նրա դեմքին նայեիք, կնկատեիք, թե ինչպես է բարկանում և ինչքան նման է ջրով լիքը թեյնիկի, որն ուր որ է կեռա: Վերջապես ջուրը եռաց, կափարիչը թռավ, և խիստ նայելով ուղեկիցներին՝ ուսուցիչ Քերականը բացականչեց.
— «Ուղևորությո~ւն եմ ունեցել, ուղևորությո~ւն եմ ունեցել»: Էլի. «լինել» բայի փոխարեն «ունենալ» բայն օգտագործելը հարավցիներիդ սովորությունն է: Մի՞թե դպրոցում ձեզ չեն սովորեցրել, որ պետք է ասել. «Ես եղել եմ Իտալիայում», ոչ թե՝ «Ես ուղևորություն եմ ունեցել Իտալիա»:
Բանվորները լռեցին` հարգանքով լցված այդ սպիտակ մազերով, սև գլխարկով պատկառելի սինյորի նկատմամբ:
– «Ունենալ» բայը չի կարելի այդպիսի կապակցությամբ գործածել,- շարունակեց ուսուցիչ Քերականը,- դա կոպիտ սխալ է: Դա սխալ արտահայտություն է:
Բանվորները հոգոց հանեցին: Հետո նրանցից մեկը հազաց, կարծես համարձակություն էր հավաքում, և ասաց.
– Շատ հնարավոր է, սինյո´ր, որ դուք ճիշտ եք: Դուք, հավանաբար, շատ եք սովորել: Իսկ ես ընդամենը կրտսեր դպրոցն եմ ավարտել, բայց էն ժամանակ էլ ստիպված էի ավելի շատ ոչխար արածեցնել, քան դասագրքով զբաղվել: Շատ հնարավոր է, որ դա սխալ արտահայտություն է:
– Իհարկե, սխալ է:
– Հա-հա: Ու դա, երևի, շատ կարևոր է, չեմ վիճում: Բայց, ինձ թվում է, որ դա նաև շատ տխուր արտահայտություն է, շա՜տ: Ախր, մենք ստիպված ենք աշխատանք փնտրել օտար երկրներում… Ստիպված ենք լինում երկար ժամանակով լքել մեր ընտանիքները, երեխաներին:
Ուսուցիչ Քերականը շփոթվեց.
– Իհարկե…. Ընդհանրապես…Մի խոսքով… Սակայն, ինչ էլ որ լինի, ամեն դեպքում պետք է ասել «եղել եմ», ոչ թե ես «ուղևորություն եմ ունեցել»: Այդպես միայն գերմանացիներն են խոսում: Իսկ մենք պետք է գործածենք այլ բայ` ես եղել եմ, մենք եղել ենք, նա եղել է…
– Էհ,- հարգալից ժպտալով՝ ասաց բանվորը,- ես եղե´լ եմ: Մենք եղե´լ ենք… Գիտե՞ք, թե մենք ամենաշատը որտեղ կուզենայինք լինել: Մեր հայրենիքում: Չնայած մենք ուղևորություն ենք ունեցել Ֆրանսիայում էլ, Գերմանիայում էլ, բայց ամենից շատ կուզեինք այստեղ լինել` Իտալիայում, չհեռանալ այստեղից, աշխատանք, լավ տուն ունենալ և հանգիստ ապրել մեր տանը:
Եվ նա պարզ ու բարի աչքերով նայեց ուսուցիչ Քերականին: Ուսուցիչ Քերականը շատ էր ուզում բռունցքներով ծեծել իր գլուխը: Եվ ինքն իր հասցեին փնփնթում էր. «Տխմա´ր: Դու իսկական հիմար ես, ուրիշ ոչինչ: Սխալներ ես փնտրում… Սխալ արտահայտություննե~ր… Իսկ սխալը, և շատ ավելի լուրջ սխալը, ուրիշ տեղ է»:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ըստ ձեզ շատ ավելի լուրջ սխալը որտե՞ղ էր: Ի՞նչ էր հասկացել ուսուցիչ քերականը:
    Որ մարդիկ հաճախ ստիպված են լինում ապրել հայրենիքից դուրս:
  2. Ի՞նչ եք կարծում արտասահման բանվորների խումբն ինչու էր գնում:
    Աշխատելու նպատակով:
  3. Ինչ-որ նմանություն տեսնո՞ւմ եք իտալացի բանվորների և այն հայերի միջև, ովքեր հեռանում են Հայաստանից՝ աշխատելու համար:
    Այո, բոլորն էլ հարկադրված են աշխատել հայրենիքից դուրս:
  4. Ինչ պետք է լիներ, որ ամեն ինչ ճիշտ լիներ:
    Ոչ ոք չպետք է ստիպված լինի աշխատել օտար երկրում և ապրել հայրենիքի կարոտով:
  5. Ձեր կարծիքով ինչո՞ւ է սխալ ասել՝ ուղևորություն եմ ունեցել:
    Ավելի ճիշտ է ասել ուղևորվել եմ կամ եղել:
  6. Ինչո՞ւ է բանվորն ասում, որ «ուղևորություն եմ ունեցել» արտահայտությունը տխուր արտահայտություն է:
    Որովհետև նա կնախընտրեր մնալ հայրենիքում:

Լեզվական առաջադրանքներ

Գրեք նարնջագույնով նշված բառերի հականիշները:
հարավային-հյուսիսային
գնալ-գալ
հարազատ-թշնամի
դժվար-հեշտ
լռել-խոսել
լիքը-քիչ
բացականչել-լռել
սպիտակ-սև
կոպիտ-նուրբ
փնտրել-չփնտրել
հայրենիք-արտերկիր

Դուրս գրեք 8 հոգնակի գոյական, ուշադրություն դարձրեք հոգնակի կազմող վերջավորություններին:
Հարևաններ, բանվորներ, հարազատներ, ուղեկիցներ, հարավցիներ, մազեր, երկրներ, ընտանիքներ:

Նախադասության գլխավոր անդամներ

300. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացի՛ր:

            Ո՞վ ի՞նչ արեց:
Երեխան լաց եղավ:
            Ի՞նչը ի՞նչ եղավ:
Արևը խավարեց:
            Ովքե՞ր ի՞նչեն անում:
Աշակերտները սովորում են:
            Ինչե՞րը ի՞նչ են լինում:
Օրերը տաքանում են:
            Ո՞վ ո՞վ է:
Անին ընկերուհիս է:
            Ի՞նչը ինչպիսի՞ն է:
Գիրքը հետաքրքիր է:

301. Նախադասության մեջ կետերը փոխարինի՛ր մի բառով, որ երևա, թե ո՞ւմ է վերագրվում ընդգծված հատկանիշը (վերագրել – վրան դնել, ավելացնել, տալ, ընծայել):

            Պապիկը նորից մտախոհ նստեց:
            Լուսանը բոլորից արագ է վազում:
            Ընկեր Անահիտը խիստ ուսուցիչ է:
            Ալիսիկը իմ մոտ ընկերն է:
            Էսթերը կատակասեր ու ժպտերես աղջիկ է:

302. Ընդգծված բառն ի՞նչ է ցույց տալիս և ի՞նչ հարցի է պատասխանում:

            Օրինակ՝
Երկինքն անծայրածիր է: — Երկինքն ինչպիսի՞ն է:
Այգում վարդ բացվեց: — Վարդը ի՞նչ եղավ:
Դու իսկական երեխա ես: — Դու ո՞վ ես:

            Ճանապարհորդը շատ հետաքրքրասեր էր: — Ճանապարհորդը ինչպիսի՞ն էր:
            Մեր տունը արևոտ է: — Մեր տունը ինչպիսի՞ն է:
            Առավոտյան թռչնակը նորից երգեց: — Առավոտյան թռչնակը նորից ի՞նչ արեց:
            Երեխաների սենյակն ընդարձակ էր: — Երեխաների սենյակնը ինչպիսի՞ն էր:
            Վարագույրի հետևում թաքնվածը ես էի: — Վարագույրի հետևում թաքնվածը ո՞վ էր:
            Հեռուներից եկած առաջին արագիլը սա է: — Հեռուներից եկած առաջին արագիլը ո՞րն է:

385. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա) տանտիրոջ անունից,
բ) հյուրի անունից:

            Մի մարդ  իր հյուրին զբաղեցնելու համար պատմում է իր խելացիությունն ու  ճարպկությունը ապացուցող դեպքեր: Հյուրը լսում է, լսում ու ասում.
            — Խելքով դու ինձ հետ չես չափվի. ես քեզ գետը կտանեմ ու ծարավ հետ կբերեմ:
            — Ա՜յ քեզ սուտ, — բորբոքվում է տանտերը, — դե՛, արի գնանք գետափ, տեսնեմ ո՞նց էս ինձ ծարավ հետ բերելու:
            Գրազ են գալիս ու երկուսով իջնում են գետափ: Տանտերն ուզում է բռով ջուր վերցնել գետից:
            — Վա՜յ, — տրտնջում է հյուրը, — չեղա՜վ, է՜: Մենք մոռացանք մեկին բերել, որ վկա լինի: Գնանք գյուղից մի մարդու կանչենք:
            — Գնանք, — ինքնավստահ ասում է տանտերը:
            Հասնում են գյուղ: Տանտերը հարցնում է, թե ո՞ւմ տանեն իրենց հետ:
            — Էլ ու՞ր գնանք, -ծիծաղում է հյուրը, — ես գրազը տարա: Ա՜յ խելոք, ես քեզ գետի             ափից ծարավ բերել եմ արդեն:

ա) տանտիրոջ անունից
Հյուրիս զբաղեցնելու համար պատմում էի իմ խելացիությունն ու ճարպկությունը ապացուցող դեպքեր: Հյուրս լսում է, լսում ու ասում, որ խելքով իր հետ չեմ չափվի. ինձ գետը կտանի ու ծարավ հետ կբերի: Առաջարկում եմ, որ գնանք գետափ, տեսնեմ ո՞նց է ինձ ծարավ հետ բերելու: Գրազ ենք գալիս ու երկուսով իջնում գետափ: Ուզում եմ բռով ջուր վերցնել գետից և հյուրս ասում է, որ մոռացանք մեկին բերել, որ վկա լինի, գնանք գյուղից մի մարդու կանչենք: Հասնում ենք գյուղ: Հարցնում եմ, թե ո՞ւմ տանենք մեզ հետ: Հյուրս ծիծաղում է, թե էլ ուր գնանք, նա գրազը տարավ, ինձ գետի ափից ծարավ բերել է արդեն:

բ) հյուրի անունից
Մարդը,ում տուն հյուր էի գնացել, պատմում էր իր խելացիությունն ու ճարպկությունը ապացուցող դեպքեր: Լսում եմ ու ասում, որ խելքով ինձ հետ չի չափվի. նրան գետը կտանեմ ու ծարավ հետ կբերեմ: Առաջարկում է, որ գնանք գետափ, տեսնի ո՞նց եմ իրեն ծարավ հետ բերելու: Գրազ ենք գալիս ու երկուսով իջնում գետափ: Ուզում է բռով ջուր վերցնել գետից և ես ասում եմ, որ մոռացանք մեկին բերել, որ վկա լինի, գնանք գյուղից մի մարդու կանչենք: Հասնում ենք գյուղ: Հարցնում է, թե ո՞ւմ տանենք մեզ հետ: Ծիծաղում եմ, թե էլ ուր գնանք, ես գրազը տարա, նրան գետի ափից ծարավ բերել եմ արդեն: