Ի՞նչ գիտեմ Հայաստանի մասին

Հայաստանում է գտնվում աշխարհում եզակի ռադիո-օպտիկական Պարիս Հերունու աստղադիտակը, որը գտնվում է Արագածոտնի մարզում: Այնտեղ է գտնվում նաև Բյուրականի աստղադիտարանը, որը հիմնադրվել է 1946 թվականին և կոչվում է Վիկտոր Համբարձումյանի անունով:

Իմ հայրենիքում է գտնվում գինեսի ռոկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ 5752մ: Նրա թռիչքը Որոտանի կիրճի վրայով 320մ բարձրության վրա տևում է 12 րոպե: Բացումը եղել է 2010 թվականի հոկտեմբերի 16ին:

Ինձ համար տպավորիչ վայրերից է նաև Սյունիքի մարզում գտնվող Շաքիի ջրվեժը, որի երկարությունը 18մ է:

Հաջորդ սիրելի վայրս Գեղարքունիքի մարզում գտնվող Սևանա լիճն է: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2րդ բարձրադիր լիճն է: Լճի երկարությունը 70կմ է, լայնությունը ՝ մինչև 55կմ: Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Այնտեղ է գտնվում նաև սև տուֆից կառուցված Սևանավանքը: Հիմնադրվել է 305 թվականին, երկու եկեղեցիները՝ 874 թվականին։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թվականին։

Հաըաստանի մասին խոսելիս չեմ կարող չհիշել Էջմիածնի մասին: Վաղարշապատ (առավել հայտնի է Էջմիածին անվանումով), քաղաքը գտնվում է Արմավիրի մարզում: Հայաստանի քաղաքներից մեծությամբ չորրորդն է։ Վաղարշապատում կա 5 եկեղեցի, որոնցից մեկը՝ Էջմիածնի Մայր Տաճարն է: Այն Հայաստանի գլխավոր եկեղեցին է: Վաղարշապատից դեպի Երևան մայրուղին 15-16 կմ է։

Հայստանի մասին ես կարող եմ շատ պատմել, բայց այս անգամ այսքանը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *