Անխելք մարդը

  1. Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր: Պատումը ներկայացրո՛ւ բլոգումդ:

 Մի օր պատահաբար հանդիպեցի մի մարդու ով իր ասելով գնում էր Աստծո մոտ բախտ որոնելու։ Նրան խնդրեցի, երբ որ հանդիպի Աստծուն իմ կողմից էլ հարցնի, թե ե՞րբ եմ կուշտ փորով հաց  ուտելու։ Նա խոստացավ և գնաց։ Վերադարձին նորից հանդիպեցի և մարդը պատմեց իր գլխով անցածը։ Պատմեց, որ հանդիպ էլ է մի գեղեցիկ աղջկա, ով եղել է անբախտ, բայց հարուստ և նա էլ խնդրել էր մարդուն, որ Աստծուն հանդիպելիս հարցնի թե ինչպես անի, որ բախտավոր լինի։ Դրանից հետո նա հանդիպել Էր մի չորացած ծառի, որը խնդրել Էր մարդուն՝ Աստծուն հարցնի, թե ի՞նչ անի, որ կանաչի։

Երբ մարդը հանդիպել էր Աստծուն և հայտնել էր մեր երեքիս խնդրանքները, Աստծված ասել էր, որ չորոցած ծառի արմատների տակ ոսկի կա պահված, որը խանգարում էր նրան կանաչելուն։  Գեղեցիկ աղջկան պակասում է հավատարիմ ընկերը, իսկ ինձ ել  խորուրդ էր տվել, որ մի անխելք մարդ գտնեմ և ուտեմ։ Պատմեց նաև, թե վերադարձի ճանապարհին ինչպես է մերժել չոր ծառի արած խելացի առաջարկը, որը առաջարկել էր մարդուն հանել  արմատների տակ թաղված ոսկին, որն էլ կհարստացներ մարդուն  և թույլ կտար կանաչել ծառին։ Պատմեց նաև, թե ինչպես է հիմարաբար մերժել գեղեցիկ աղջկա առաջարկը, որպեսզի մնա իր մոտ և դառնա իր հավատարիմ ամուսինը և ապրեն ուրախ, հարուստ ու բախտավոր։

 Լսելով այս պատմությունը, հասկացա, որ այդ մարդը շատ հիմար է և կատարեցի Աստծո տված խորհուրդը ու կերա նրան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *