Մանուկն ու ջուրը

Հովհաննես Թումանյան

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։

Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

– Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
– Ես էն սարեն կուգամ մթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։

– Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
– Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

– Դու ո՞ր այգին կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
– Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտի՛ր հետևյալ բառերի

Ա. հոմանիշները

մանուկ – փոքրիկ

 դալար – մատղաշ, թարմ,                           

 ուրախ-  զվարթ

Բ.  հականիշները

 ժիր – ծույլ

 պաղ – տաք

 մութ- լույս

  • Որտեղի՞ց է հոսում առվակը:  Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:

– Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

  • Նկարի՛ր քո պատկերացրած առվակը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *