Տարօրինակ հարցեր

Տարօրինակ հարցեր

Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
– Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
– Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
– Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
– Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
– Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Թոթվում-ուսեր շարժել, զանազան-տարբեր, խրճիթ-Հողածածկ կտուրով գյուղական հսարակ փոքրիկ տուն, Հյուղ:

  • Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Որովհետև գուլպաները  թարս էր հագնում:

  • Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

Երբ ընկերներս ինձ չեն լսում, բայց պարզվում է, որ ես ճիշտ եմ:

  • Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

         Որ ավելի օգտակար լինեն

բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

        Ձուկը պոչ ունի, որ կարողանա լողալ:

գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

       Բեղերը կատու ունեն, որովհետև առանց կատվի շատ տգեղ կլինի:

դ. – Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում:

      Որովհետև ամպերը ձեռքեր չունեն:

ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

       Որովհետև առանձ դեմքի տգեղ կլինի:

  • Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:   

Աստիճանաբար – աստիճան, ուսումնասիրել – ուսում-սիրել,  հայտնագործություն – հայտնի – գործունեություն – գործ – գործունյա, հարցասիրություն –հարց – հաց -հյուրասիրություն, հուսահատվել – հուսահատ – հատվել – ավել –հալվել – հասու.

  • Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:

Զանազան, երկար, թարսերես, ճիշտ

  • Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր: Օրինակ՝ կատու – սև կատու

Դարակ – տարողունակ դարակ

Սեղան – փոքր սեղան

Կատու – մլավան կատու

Ձուկ – կարմիր ձուկ

Պոչ – երկար պոչ

Բեղեր – սուր բեղեր

Ստվեր – սև ստվեր

Գուլպա – տաք գուլպա

Հարց – հետաքրիր հարց

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *