Գետակի վրա…


Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…
Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։
Ուռենին շատ տխուր էր և լաց էր լինում։
Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։
Երիտասարդ ուրախ մարդուն։
Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։
Բանաստեղտությունը փոխաբերական իմաստով մտածկոտ մարդու մասին է, ով տեսնում է թե ինչպես են այլ մարդիկ անհոգ ապրում։
Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։
Մանուկների մոլորակ երազ աշխարհում միշտ խախաղություն է տիրում:
Հրապարակի երգող շատրվանները ուրախ ջրերի են նման:
Ամեն անգամ տատիկիս տուն գնալուց բակում տեսնում եմ լացող ուռենի:
Ի՞նչ տրամադրություն փոխանցեց քեզ բանաստեղծությունը։ Տպավորությունդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։
Ինձ միանգամից տխրեցնում է լացող ուռենին: Նա լուռ հետևում է թե ինչպեն են ուրախ ջրերը գալիս ու գնում, իսկ ինքը գլուխը կախ, տխուր լաց է լինում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *