Քամին ու տերևը

Բնության ամենահետաքրքիր երևույթներից է քամին: Այն մեկ ավերող ու քանդող է լինում, մեկ էլ մեղմ զեփյուռ բերող ու հովացնող: Քամին հզոր է, բայց և անտեսանելի: Բերան չունի, բայց ականջ ծակող սուլում է: Իսկ երբ հանդարտ է, կարող է մի չտեսնված պար բռնել աշնան գեղեցիկ, հեքիաթային գույներով ներկված տերևի հետ, այնպիսի մի պար, որ աշխարում ոչ մի զույգ պարած չլինի: Թերևս աշխարհում ամենահասկացված զույգը քամին ու տերևն են, որ զայրացած, թե ուրախացած, միևնույն է, պար են բռնում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *