Առաջադրանքներ

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Օրինակ՝

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

Մութն ընկնելուն պես  մարտը վերջացավ:

Սերը տատիկիս հանդեպ անսահման մեծ է:
Կաթը լցվելուն պես սերը կանգնեց երեսին:
Նրա հոր ընկերը լավ բժիշկ է:
Նրա փորը կարծես անտակ հոր է:

66. Եթե իմաստով մոտ բառերը հոմանիշներ են, ի՞նչ անուն կտաս նույն կամ նման գրություն կամ  հնչողություն ունեցող, բայց  իմաստով  տարբեր բառերին:

համանուն

67.Հոտարի բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:
Գարնան ծաղիկների հոտը շատ բուրավետ է:
Գառների հոտը գառնարած չուներ:
Մոնթեն շատ քաջ և արի հրամանատար էր:
Երբ շնիկիս կանչում եմ արի՛, նա պոչը խաղացնելով վազում է ինձ մոտ:

68. Փորձի՛ր բացատրել, թե տրված զույգերն ինչո՞ւ են կոչվում համանուններ:

Մարտ — մարտ, սեր — սեր, հոր — հոր, հոտ — հոտ, անտառ — անտառ, արի – արի, կար — կար:
Որովհետև իմաստով տարբեր են, բայց նույն անունն ունեն:

69. Ընդգծված բառերի  և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:

Որ խոսքը կարճեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր)

Պարանը կարճ էր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)

Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ)

Դույլը ջրհորը կախեր թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)

Դռան ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի, ծածկի)

Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)

70. Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը  նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրներից սարքել էր նետեր (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

71. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի:

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա: Մեկից ավելի

Որջից  դուրս եկողը ձագ էր: Մեկ

Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում: Մեկ

Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք: Մեկից ավելի

Երկնքում նորից թռչուններ երևացին: Մեկից ավելի

Վանդակի թռչունն էր դուրս եկել: Մեկ

Հատիկը հավաքողները մրջյուններ են: Մեկից ավելի

Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր: Մեկ

Գոռացողը պահակն էր: Մեկ

Պահակներ կարգեք, որ ապահով լինեք: Մեկից ավելի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *