154. Տրված բառախմբերում պակասող բառերն ավելացրո´ւ , որ դառնան նախադասություննր:

Բակում մի երիտասարդ սրինգ էր նվագում:
Երեխան քարերի մեջ ինչ-որ բան էր փնտրում:
Մի մարդ մութ գիշերով ձոր իջավ:
Անձրևը անընղհատ կաթկթում էր:
Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով լցված էր

155. Նախորդ առաջադրանքը կատարելիս ինչպիսի՞ բառեր ավելացրիր:

Դրանք բայեր են: Հին հայերենում «բայ» նշանակում է «խոսում էասում է»:

156. Ի՞նչ ընդհանրություն ունեն ընդգծված բառերը (ի՞նչ հարցի են պատասխանումի՞նչ են ցույց տալիս):

Արջը տանձ է ուտում: Ի՞նչը
Մեր բարդին սոսափում է: Ի՞նչը
Սևաչյա աղջիկը երգում է: Ո՞վ
Միայնակ ծաղիկը սպասում էր վերջին քամուն: Ի՞նչ է անում
Անվանի մարզիկի հետ հանդիպելու կգա՞ս: Ո՞ւմ
Նա մոտեցավ խշշացող գետին: Ինչի՞ն

157. Գոյ արմատով կազմված բառերի բացատրությունը կարդա՛:
 
«Գոյական»անունն ինքդ բացատրի´ր:

Գոյ — էակ, էություն, արարած:
Գոյություն — լինելը, լինելիություն:
Գոյանալ — գոյություն ստանալ, առաջանալ:
Գոյատևել — գոյություն ունենալով տևել, շարունակվել:
Անգո — գոյություն չունեցող:
Գոյական— գոյունյուն ունեցող

158. Փորձի´ր բացատրել, թե ընդգծված բառերը ինչո՞ւ են կոչվում գոյականներ:

Այդ մարդը համարյա ամեն ինչ հիշում է:
Ծերունի արաբը մի բլուր ցույց տվեց՝ ասելով, որ այնտեղ է փետրվող պալատը:
Բաբելոնյան աշտարակը փնտրել են և´ հնագետները, և´նրանք, որոնք ուղղակի գանձ են փնտրել:
Այժմ ավելի հազվադեպ էր քարավան անցնում այդ ժայռի տակով, և աղբյուրի մոտ ավելի հազվադեպ էր մարդ երևում:
Քամին պատին փակցված ազդագիրն էր պոկում:
Կյուրոսն այնտեղ մի քաղաք  էր հիմնել:

159. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:

Ա                                 Բ

Դեղին            —           դեղնել
փոքր              —           փոքրանալ
բարի              —           բարիանալ
սիրուն           —           սիրունանալ
Ա արդեն դարձած-ածական
Բ դառնում է -բայ

160. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ի՞նչ անուն կտաս այդ բառերին:

Ծանր-ինչպիսի՞ առարկա, կանաչ– ինչպիսի՞ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

161. Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:

Ինչպիսի՞ արև-ջերմ արև, ինչպիսի՞ օր, ինչպիսի՞ առվակ, ինչպիսի՞ հեռուստացույց, ինչպիսի՞գիրք, ինչպիսի՞ մարդ:

162. Պարզի´ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյականո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառիցՀին  հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):

Բարակ բարդի, գանգուր մազեր, առասպելական քաղաք, քառաձի կառք, ստորին շերտ, վերին հարթակ, հեռատես գիտնական:

163. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *