Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:
    Վսեմ-վեհ, բարձր
    ողբաձայն-տխուր
    երկաթագիր-հայրեն գրերի հին ձևը
    անհաս- ոչ հասանելի
  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:
    Ողբանվագ, լացակումած- տխուր
    արնանման-կարմիր
    վիշապաձայն- վիշապի ձայն ունեցող
    անհյուրընկալ-ոչ գրավիչ
    լուսապսակ-լույսով պսակված

  • Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:
    Ողբանվագ, լացակումած, ողբաձայն-տխուր
    արևահամ-արևի համ ունեցող
    հեզաճկուն- հեզ
  • Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:

    Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
    Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
    Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
    Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։


    Որովհետև հեղինակը շատ գեղեցիկ բնութագրում է հայրենիքի անփոխարինելիությունը:
  • Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:
    Արնանման ծաղիկներ
    Դաշտում ծաղկել էին արնանման ծաղիկներ:
    մուգ երկինք
    Գիշերը զբոսնում էինք մուգ երկնքի տակ
    հնամյա քաղաք
    Երևանը հնամյա քաղաք է:
    ճերմակ գագաթ
    Մասիսը ճերմակ գագաթ ունի:
  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:
    Բույր-հոտ
    ջինջ-մաքուր

    ողբաձայնտխուր
    ճերմակ-սպիտակ
  • Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

Լրացուցիչ աշխատանք

Աղբյուրը`  Տաթև Աբրահամյանի բլոգ

Դուրս գրի՛ր այն արտահայտությունները, որոնք 

Ա. նկարագրում են Հայաստանի բնությունը

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր
երկինքներ, որպես հոգու երազներ, որպես մանկական աչեր
ջինջ ջրեր

Բ. ներկայացնում են նրա մշակույթն ու պատմությունը:
Հրահրուն երգեր
Նաիրյան աղջիկների հեզաճկուն պար
ողբաձայն երգերը
աղոթք դարձած երկաթագիր գրքեր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *