Մայրենի

Առաջադրանքներ

Բաց թողնված տեղերում լրացրո՛ւ լեզու բառի համապատասխան ձևերը։

Աշխարհի ժողովուրդները խոսում են մոտավորապես 2500 լեզվով : Խոսողների թվով աշխարհում առաջինը չինարենն է։ Հայոց լեզվով խոսում է մոտ 5 միլիոն մարդ։

Հայերենը Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է, հայերիս մայրենի լեզուն ։ Այն աշխարհի ամենահին և հարուստ լեզուներից մեկն է։ Հայոց լեզուն մեր ժողովրդի մեծագույն հարստությունն է։

Մենք պետք է սիրով ու հոգատարությամբ վերաբերվենք մեր լեզվին պահպանենք ու հարստացնենք այն։ Դրա համար պետք է շատ կարդանք, մաքուր և գեղեցիկ խոսենք, ճիշտ և գրագետ գրենք մեր մայրենի լեզվով։

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Գիրքը մի քանի հազար տարեկան է։ Հնում որոշ ժողովուրդեր գրքերը ,,պատրաստում,, էին կավե սալիկներից, չինացիները՝ մետաքսից։ Հետո գրքեր ստեղծեցին մագաղաթից և թղթից։

Շատ ավելի ուշ առաջ եկան տպագիր գրքերը։ Հայերեն տպագիր առաջին գիրքը Հակոբ Մեղապարտի ջանքերով լույս է տեսել 1512 թ. Իտալիայի Վենետիկ քաղաքում։

Հայաստանում առաջին տպարանը սկսել է գործել 1771թ. Սուրբ Էջմիածնում։

Այսօր հայերեն մանկական գրքերի մեջ կարևոր տեղ ունեն հանրագիտարանները՝ ,,Ի՞նչ է, ո՞վ է,,․ ,,ոսկեփորիկ,, ,,Հայաստանի հրաշքները,, և այլն։

Լրացուցիչ առաջադրանքներ

  • 97. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՛ր տարբերության պատճառը:

            Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
Ա-ում ձին է պատկանում իշխանին, իսկ Բ-ում դուռը:
            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
Ա-ում ժամանակն է հզոր, իսկ Բ-ում շինությունը:
            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած   երգչուհու հետ:
            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր   երգչուհու հետ:
Ա-ում երգչուհին էր հոգնած, իսկ Բ-ում աղջիկը հոգնած զրուցում էր:
            Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
            Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:
Ա-ում մարդն է ամբիոնի մոտ, իսկ Բ-ում-պապը:

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

            Օրինակ՝
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: — Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

            Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա  ամրոցում:
Ստորգետնյա թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ամրոցում:
            Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:
Տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ պատկերասրահի դուռը փակել:
            Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:
Մեծ բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի խեցի հանեց:
            Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող նկարներ:
Ֆրանսիայի մի ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող քարանձավում գտնվել են նկարներ:
            Պատահաբար ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին ավար դարձավ:
Ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին պատահաբար ավար դարձավ:

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
            Ծանր ու հոգնեցուցիչ նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը: (ծանր ու հոգնեցուցիչ)
            Ծռմռված ու ժանգոտ տուփից հանեցինք ծռմռված ու ժանգոտ մետաղյա հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)
            Տասը տարի հետո դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)
Դահլիճ մտնողը տասը տարի հետո մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:
            Անսովոր աղմուկից հոգնած աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)
Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին:
            Հանդեսի ժամանակ Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)
Արևիկին խոստացած նվերն այսօր հանդեսի ժամանակ տալո՞ւ ես:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *